Արցախի ԱԳՆ-ն Իտալիայում գտնվող իր քաղաքացիներին հորդորում է անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ
Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ Իտալիայի իշխանությունների կողմից հայտարարված միջոցառումները՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Արցախի քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ Իտալիա այցելությունից, իսկ ներկայումս Իտալիայում գտնվող քաղաքացիներին՝ անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ:
«Իտալիայում գտնվող մեր քաղաքացիներին կոչ ենք անում կապ հաստատել Արցախի Հանրապետության ԱԳՆ Հյուպատոսական բաժնի և Իտալիայում ՀՀ դեսպանության հետ։
Տարբեր երկրներում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվածների թվի կտրուկ աճով պայմանավորված՝ վարակի Արցախի Հանրապետություն ներթափանցումը կանխարգելելու և հանրապետությունում համաճարակային վիճակը կայուն պահպանելու նպատակով հորդորում ենք ՝
Արցախի Հանրապետության քաղաքացիներին և Արցախում գործող զբոսաշրջային ընկերություններին ժամանակավորապես խուսափել գործարար և զբոսաշրջային այցերից դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, ԵՄ երկրներ, հատկապես՝ Գերմանիա, Ֆրանսիա և Իսպանիա, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Ճապոնիա, Հարավային Կորեայի Հանրապետություն ` բացառությամբ խիստ անհրաժեշտության դեպքերի,
ներկայումս վերոնշյալ երկրներում գտնվող մեր քաղաքացիներին կապ հաստատել Արցախի Հանրապետության ԱԳՆ Հյուպատոսական բաժնի կամ տվյալ երկրներում գործող ՀՀ դեսպանությունների հետ՝ փոխանցելով այցելության ժամանակահատվածը և կոնտակտային տվյալները,
հետևել նշված երկրներում նոր տիպի կորոնավիրուսի վարակի հետ կապված իրավիճակով զբաղվող համապատասխան մարմինների ցուցումներին:
Կոնտակտային տվյալներ՝
Արցախի Հանրապետության
ԱԳՆ Հյուպատոսական բաժին
Հեռ․՝ (+374 47) 94 14 18
Էլ. փոստ՝ consular[@]mfa.nkr.am
Իտալիայում ՀՀ դեսպանություն
Հասցե՝ ք․ Հռոմ, Via XX Settembre 98/E
Հեռ.՝ 06 3296638
Էլ. փոստ՝ info[@]ambasciataarmena.it
Ճապոնիայում և Կորեայում ՀՀ դեսպանություն
Հասցե՝ #230 Residence Viscountess, 1-11-36 Akasaka, Minato-ku, Tokyo 107-0052, Japan
Հեռ.՝ 03-6277-7453
Էլ. փոստ՝ armembjapan[@]mfa.am
Իսպանիայում ՀՀ դեսպանություն
Հասցե` Calle Mayor 81, 28013, Madrid, Spain
Հեռ.` +34915422627, +34915421627
Էլ. փոստ` [email protected]
Գերմանիայում ՀՀ Դեսպանություն
Հասցե` 4, Nussbaumallee,14050, Berlin, Germany Հեռ.` (49) 3040509110
Էլ. փոստ` [email protected]
Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն
Հասցե` 9 Rue Viète, 75017 Paris, France
Հեռ.` (0033) 1 42129800, 42129802
Էլ. փոստ` [email protected]»,- նշված է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- «Դատարկված» Իտալիան
- Կորոնավիրուսի վերջին զարգացումները. Իտալիայում մահացության թիվն անցել է 600-ից
- Ֆրանսիայում ՀՀ դեսպանութակն հորդորը այնտեղ ժամանակավոր բնակվող բոլոր ՀՀ քաղաքացիներին
- Իտալիայից կգան, կնստեն տաքսիներն ու տուն կգնան
- ԱՆ-ն Իտալիայից վերադարձածներին կոչ է անում ինքնամեկուսանալ
- ՀՀ ԱԳՆ. ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում անհապաղ ընդհատել Իտալիայում ուղևորությունը և վերադառնալ ՀՀ
- Իտալիայում Հայաստանի դեսպանությունը հորդորում է խուսափել Իտալիա այցելությունից
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին