Beeline-ի և AIESEC-ի համագործակցությամբ Հայաստանում կանցկացվի երիտասարդների առաջնորդությունը զարգացնող ամենամյա սեմինարը
«ԱՅՍԵԿ-Հայաստան» (AIESEC in Armenia) միջազգային երիտասարդական կազմակերպությունը, այս տարի համագործակցելով Beeline-ի հետ, մարտի 13-ին Աղվերանում կմեկնարկի արդեն շատերի կողմից սիրված NLDS եռօրյա սեմինարը (երիտասարդների շրջանում առաջնորդությունը զարգացնելուն ուղղված եռօրյա սեմինար)։
Ընկերությունից հայտնում են, որ սեմինարի շրջանակներում քննարկվելու են երիտասարդությանը հետաքրքրող թեմաներ, ինչպիսիք են՝ առաջնորդություն, մարքեթինգ, ձեռնարկատիրության զարգացում, ստարտափ հիմնադրելու նրբությունները և բիզնեսում նորովի մտածելու արվեստը։
Սեմինարը, որին այս տարի մասնակցում է ավելի քան 200 հայ երիտասարդ, կազմակերպել է «ԱՅՍԵԿ-Հայաստան» (AIESEC) միջազգային երիտասարդական կազմակերպությունը՝ նախորդ տարվա սեմինարի հաջողությունից ոգեշնչվելով։ Սեմինարին ելույթով հանդես կգան Beeline-ի ներկայացուցիչներ, իսկ Beeline Startup Incubator-ի համակարգող Գրիգոր Հովհաննիսյանը կներկայացնի հաջողակ ստարտափ հիմնադրելու գաղտնիքները:
«ԱՅՍԵԿ Հայաստան» (AIESEC) միջազգային ուսանողական կազմակերպությունը Հայաստանում գործում է 1989 թվականից: Լինելով միջազգային, շահույթ չհետապնդող, ոչ քաղաքական և մինչև 30 տարեկան երիտասարդների կողմից կառավարվող աշխարհի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը՝ AIESEC-ը հնարավորություն է տալիս երիտասարդներին բացահայտելու ու զարգացնելու իրենց ներուժը և դրանով իսկ նպաստում է հասարակության զարգացմանը:
«ԱՅՍԵԿ-Հայաստան» (AIESEC) կազմակերպությունը յուրահատուկ հարթակ է ստեղծում հայ ուսանողների համար մասնակցելու միջազգային փոխանակման ծրագրերի, համաժողովների և սեմինարների, լինելու ներգրավված համաշխարհային ուսումնական մթնոլորտի մեջ ինչպես նաև միջազգային ծանոթություններ ձեռք բերելու:
AIESEC կազմակերպության միջազգային փոխանակման ծրագրերի միջոցով հայ երիտասարդները հնարավորություն են ստանում նաև մասնակցելու տարբեր երկրներում իրականացվող մասնագիտական վերապատրաստման, պրակտիկայի կամ ուղղակի կամավորության ծրագրերի։
Այսօր «ԱՅՍԵԿ-Հայաստան»-ը իր զարգացման առավել ակտիվ շրջանում է՝ ունի 100 ակտիվ անդամ և 2000 – ից ավել շրջանավարտ: Տարեկան կազմակերպությունն իրականացնում է միջինը 50 փոխանակման ծրագրեր։
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ն անցկացնում է Xiaomi Redmi 8 սմարթֆոնի վաճառքի գարնանային ակցիա
- Beeline. Երևանի երեք ավագ դպրոցում մեկնարկում են կոդավորման արտալսարանային դասընթացներ
- Սիրո տոնի կապակցությամբ Beeline-ն անակնկալներ է պատրաստել բաժանորդների համար
- Մեկնարկել է Beeline ստարտափ ինկուբատորի 6-րդ շրջափուլը
- Beeline. 2018 թ. դրամական զուտ հոսքերը դրական են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան