
Եվրոպայի սամբոյի պատանեկան ու երիտասարդական առաջնությունը հետաձգվել է
Սամբոյի միջազգային ֆեդերացիան անորոշ ժամանակով հետաձգել է Բուլղարիայում ապրիլի 9-13-ը նախատեսված Եվրոպայի պատանեկան ու երիտասարդական առաջնությունը: Պատճառը դարձյալ աշխարհում տարածվող կորոնավիրուսն է: Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Նախօրերին Երևանում անցկացվեցին ՀՀ սամբոյի 2020թ. պատանեկան և երիտասարդական առաջնությունները: Մարզաձևի հանրապետական ֆեդերացիան, մարզչական խորհրդի հետ համատեղ, առաջնության արդյունքներով կազմավորեցին տարիքային երկու խմբերի հավաքականները, որոնք պետք է մասնակցեին վերը նշած մրցաշարին: