
Թուրքիան հաղորդում է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի մասին
Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է հաստատվել Թուրքիայում։ Այդ մասին գրել է Daily Sabah թերթը:
Ռուսական ՌԻԱ գործակալության հաղորդմամբ, Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Կոժան ասել է, որ հիվանդը տղամարդ է, ով վերջերս է վերադարձել Եվրոպա կատարած ուղևորությունից:
Աշխարհում նոր կորոնավիրուսով արդեն վարակվել է ավելի քան 100 հազար մարդ, մեծամասնությունը բուժվել է, իսկ մոտ 4000՝ մահացել: Կորոնավիրուսի բռնկումն առաջին անգամ գրանցվել է դեկտեմբերին Չինաստանի Վուհան քաղաքում: Եվրոպայում կորոնավիրուսի վարակի ամենալուրջ բռնկումը Իտալիայում է եղել, ծանր իրավիճակ է ստեղծվում նաև Ֆրանսիայում և Գերմանիայում: