Արմեն Թավադյանի գործով վերաքննիչ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ
«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի կալանքը երկարաձգելու դեմ պաշպանների բողոքը քննելուց հետո վերաքննիչ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։
Նիստի ավարտից հետո Թավադյանի պաշտպան Արամ Օրբելյանը տեղեկացրեց, որ նիստի ընթացքում իրենք ներկայացրել են դիրքորոշումները, դատախազն ու քննիչը ներկայացրել են առարկություններ, ապա պաշտպանները հանդես են եկել հայտարարություններով։
«Որոշման հրապարակումը ենթադրվում է օրվա վերջ, դեռ հստակ ժամ սահմանված չէ։ Դատարանը հրապարակելուց 30-40 րոպե առաջ կտեղեկացնի, կմոտենանք»,-ասաց Օրբելյանը։
Փաստաբանը նշեց, որ ի հայտ եկած նոր հանգամանքների հիման վրա հավելյալ հիմնավորումներ են ներկայացվել իրենց կողմից՝ ելնելով Արմեն Թավադյանի իրավունքներն առավելագույնը պաշտպանելու սկզբունքից։
«Մենք միշտ ամենավատ նիստից հետո էլ լավ ակնկալիքներ ենք ունենում։ Կտեղականանք որոշման մասին, տեքստը կստանանք, կարիք լինի, կմեկնաբանենք»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին դատարանը բավարարել էր քննչական մարմնի միջնորդությունը Թավադյանի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ։ Ահա այս որոշումն են բողոքարկում փաստաբանները՝ այն որակելով ոչ հիմնավոր ու անօրինական։ Նրանք նշում են, որ Թավադյանին ներկայացված մեղադրանքը պատշաճ նկարագրված չէ, բացի այդ, քննությանը խոչընդոտելու, քննությունից խուսափելու ռիսկը բավարար նվազ է։
Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Թավադյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ բողոքը կքննվի վաղը
- Վարուժան Մկրտչյանի և Արմեն Թավադյանի վերաբերյալ քրգործով նախաքննությունն ավարտվել է
- Դատախազությունը մերժել է Արմեն Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդությունը
- Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը բավարարվել է
- 1 ժամից կհրապարակվի Թավադյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդության մասին որոշումը
- Արման Բաբաջանյան. Չափազանց հիասթաված եմ ԶՈՒ ԳՇ պետի հետ հանդիպումից
- «5-րդ» ալիք ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանին երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն է ներկայացվել
- Արմեն Թավադյանի գույքի վրա կալանք է դրվել
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա