
«Կասպերսկի». Հայաստանում մոբայլ սարքերի վրա վնասաբեր ծրագրերի գրոհները կտրուկ նվազել են
Հայաստանում 2019-ին մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհների ենթարկվել է օգտատերերի 2,57%-ն այն դեպքում, երբ 2018-ին այդ ցուցանիշը կազմել է 4,76%: Վրաստանում այն կրճատվել է արդեն գրեթե եռակի՝ 2018-ի 5,17%-ից մինչև անցյալ տարվա 1,78% մակարդակը։ Ադրբեջանում, հակառակը, մոբայլ սպառնալիքների բախված օգտատերերի բաժինը մեծ չափով աճել է, և անցյալ տարի կազմել 5,05%, իսկ 2018-ին՝ 2,95%։ Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները։
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչության հաղորդմամբ, դրանց համաձայն՝ 2019-ին մոբայլ վնասաբեր ծրագրերն ամենաշատն օգտատերերին գրոհել են Իրանում (60,64%), Պակիստանում (44,43%) և Բանգլադեշում (43,17%)։
Ինչ վերաբերում է մոբայլ սպառնալիքների կիրառումով աշխարհում գրանցված գրոհներին, ապա 2018-ին դրանց թիվը կազմել է 116,5 մլն, իսկ 2019-ին՝ 80 մլն։
Մոբայլ սարքերի վարակումից պաշտպանվելու համար փորձագետներն օգտատերերին խորհուրդ են տալիս հավելվածներ ներբեռնել միայն վստահելի աղբյուրներից և սարքերի կարգավորումներում անջատել կողմնակի աղբյուրներից ծրագրեր տեղադրելու հնարավորությունը։ Հարկ է նաև ժամանակին նորացնել համակարգը և կարևոր հավելվածները։ Անվտանգության շատ խնդիրներ լուծվում են դրանց ամենավերջին տարբերակների տեղադրմամբ։ Անհրաժեշտ է նաև ուշադիր լինել SMS-ի, էլեկտրոնային փոստի, մեսենջերների և սոցիալական ցանցերի հաղորդագրությունների նկատմամբ և չանցնել նաև բրաուզերի (դիտարկիչ) չստուգված հղումներով՝ ֆիշինգային կայքերում չհայտնվելու համար։ Անհրաժեշտ է մոբայլ սարքում տեղադրել արդյունավետ հակավիրուս։
Հարակից հրապարակումներ`
- «Կասպերսկի». Գաղտնաբառեր գողացող ծրագրերը 2019-ին գրոհել են 18%-ով ավելի հայաստանցի օգտատերերի
- «Կասպերսկի». Կորպորատիվ կիբեռանվտանգության ոլորտի 2020-ի կանխատեսումները
- «Կասպերսկի». Ի՞նչ կիբեռսպառնալիքներից պետք է զգուշանան ֆինանսական կազմակերպությունները 2020-ին
- «Կասպերսկի». Թաքնված կրիպտոմայներների գրոհները Հայաստանում նվազել են
- «Կասպերսկի». Ֆիշերների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ կտրուկ աճել է
- «Կասպերսկի». Չիթերները վնասում են ազնիվ գեյմերներին և տեսախաղերի ամբողջ արդյունաբերությանը
- Կասպերսկի. Փորձագետները զգուշացնում են մեծ «ախորժակով» հասարակ մոբայլ ծրագրերի օգտագործման վնասի մասին
- Լքված օգտահաշիվները կոտրելը կարող է հանգեցնել տվյալների արտահոսքի և միջոցների կորստի. «Կասպերսկի»
- «Կասպերսկի». Հայաստանցի օգտատերերը զգալիորեն քիչ են բախվում տեղային սպառնալիքների
- Ֆիշերներն ավելի հաճախ են գրոհում հայաստանցի օգտատերերին. Կասպերսկի լաբորատորիա
- Հայաստանն աշխարհում 13-րդն է վեբ-գրոհների ենթարկված օգտատերերի ցուցանիշով. «Կասպերսկի»
- Թաքնված կրիպտոմայներների գրոհները Հայաստանում զգալիորեն նվազել են. «Կասպերսկի»
- «Կասպերսկի». Բանկային տրոյական ծրագրերը սկսել են ավելի քիչ գրոհել Հայաստանի մոբայլ օգտատերերին
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին