Հունաստանն այսօրվանից 14 օրով փակում է բոլոր ուսումնական հաստատությունները՝ կորոնավիրուսի տարածման վախի պատճառով
Հունաստանի առողջապահության նախարար Վասիլիս Կիկիլիասը նախօրեին հայտարարեց, որ երկրի բոլոր դպրոցներն ու համալսարանները փակ են մնալու առաջիկա տասնչորս օրվա ընթացքում: Այս մասին գրում է Greek Reporter-ը։
Որոշումը կայացվում է մի ժամանակ, երբ Աթենքն ուժեղացնում է Covid19-ի բռնկման դեմ պայքարի իր ջանքերը՝ հիվանդության տարածումից առաջ անցնելու հուսահատ ջանքերով:
Երկրի ուսումնական հաստատությունները՝ սկսած մանկապարտեզներից մինչև համալսարաններ, կփակվեն տասնչորս օրով՝ սկսած այսօրվանից՝ մարտի 11-ից:
Որոշումը վերաբերում է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր դպրոցներին:
Կիկիլյասը նաև ասել է, որ պետության կողմից հատուկ միջոցներ կձեռնարկվեն աշխատող ծնողների համար, ինչպես նաև արտակարգ միջոցառումների արդյունքում տուժած ձեռնարկությունների համար:
Նախօրեի տվյալներով, երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 89-ի:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին