Հարվի Վայնշտեյնը դատապարտվել է 23 տարվա ազատազրկման
Հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը դատապարտվել է 23 տարվա ազատազրկման, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ամբաստանյալը հայտնվել է Նյու Յորքի դատարանի դահլիճում` սայլակով և ձեռնաշղթաներով: Ավելի վաղ հաղորդվել էր, որ նա սրտի ստենտավորում է արել:
Փետրվարին մեղավոր էր ճանաչել՝ օրալ սեքի հարկադրաբար կիրառման համար՝ Միրիամ Հալեյի նկատմամբ: Վերջինս աշխատում էր «Проект Подиум» ռեալիթի շոուի թիմում: Բացի այդ նա մեղադրվում է նաև Ջեսիքա Մաննի բռաբարության մեջ:
Միևնույն ժամանակ, Վանշտեյնին արդարացրել են ևս երեք մեղադրանքի դեպքում, որոնց հիման վրա նրան սպառնում էր ցմահ ազատազրկում:
Հոլիվուդում մեծ սկանդալ բարձրացավ, երբ Վայնշտեյնին մեղադրվեց տասնյակ կանանց, այդ թվում՝ հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլիի, Ումա Թուրմանի և Էշլի Ջուդդի հետապնդման մեջ:
Մեղադրանքների արդյունքում նրան աշխատանքից հեռացրել են սեփական ընկերությունից: Բացի այդ, Նյու Յորքի իշխանությունները հետաքննություն են սկսել նրա նկատմամբ: Ինքը՝ Վայնշտեյնը, հերքել է իրեն առաջադրված մեղադրանքները:
Հարակից հրապարակումներ`
- Հարվի Վայնշտեյնն առաջարկել է սեռական ոտնձգությունից տուժած կանանց և վարկատուներին վճարել 44 մլն դոլար
- Հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը ձերբակալվել է
- Սալմա Հայեքը պատմել է պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի սեռական ոտնձգությունների մասին
- Նյու Յորքի ոստիկանությունը մտադիր է ձերբակալել պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին
- Հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին ազատել են աշխատանքից սեքս-սկանդալի պատճառով