Էրդողանի թիկնազորը կորոնավիրուսի ահից դիստանցիոն ջերմաչափեր է կիրառում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորը նախագահին կորոնավիրուսի հնարավոր վարակից պաշտպանելու համար դիմել է անվտանգության խիստ միջոցների, գրում է ermenihaber-ը:
Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան մարտի 10-ի երեկոյան հայտարարել է երկրում կորոնավիրուսով վարակված առաջին դեպքի մասին:
Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են հայտնվել Էրդողանի անվտանգության աշխատակիցների ձեռքում գտնվող դիստանցիոն ջերմաչափերը: Նրանք այդ սարքերի միջոցով ստուգում են Էրդողանին մոտեցող քաղաքացիների ջերմությունը և բարձր ջերմաստիճանի դեպքում տվյալ անձին հեռացնում են տարածքից:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում