ԱՀԿ-ն կորոնավիրուսի պանդեմիա է հայտարարել
Աշխարհում նոր կորոնավիրուսի տարածումը պանդեմիայի բնույթ է ստացել։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։
«Առաջիկա օրերին և շաբաթներին մենք ակնկալում ենք, որ դեպքերի, մահերի և վարակված երկրների քանակը կաճի»,- ասել է նա։
Պանդեմիա են կոչում արտասովոր ուժեղ համաճարակը, որը բնութագրվում է ինֆեկցիոն հիվանդության տարածումը ամբողջ երկրի, հարևան պետությունների, իսկ երբեմն նաև աշխարհի շատ երկրների տարածքներում։
Մարտի 11-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 118 հազար մարդ է 114 երկրում։ ԱՀԿ տվյալներով, մահացել է 4291 մարդ։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպք է հաստատվել,իսկ ԱՀԿ-ն համաշխարհային համաճարակ է հայտարարել
- Կորոնավիրուսը «կանգնեցնում» է երաժշտությունը
- Պորտուգալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 59-ի
- Կորոնավիրուսի պատճառով Վրաստանում երկարացրել են դպրոցական արձակուրդները
- Իտալիայի կառավարությունը 25 մլրդ եվրո է հատկացնում կորոնավիրուսի դեմ պայքարի համար
- Որոշ տուրիստականներ կորոնավիրուսի պատճառով կդադարեցնեն իրենց գործունեությունը. Պարսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին