Կորոնավիրուսով վարակված պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են. «Հաստատվել է Նոր կորոնավիրուսի 3 նոր դեպք: Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում:
Բոլորը Հայաստան ժամանել են Իտալիայից: Նրանցից 1-ը Իտալիայի (տարիքը` 51), իսկ 2-ը Հայաստանի քաղաքացիներ են (տարիքը` 45 և 27): Պացիենտներից երկուսն այս պահին չունեն գանգատներ: Երրորդ պացիենտը ջերմում է և ունի աջակողմյան բազալ թոքաբորբ, որի կապակցությամբ ստանում է ախտանշանային բուժում:
Այս պահին կազմակերպվում են նրանց հետ սերտ շփումներ ունեցած անձանց մեկուսացման աշխատանքները:
Հավելենք, որ բոլորն ի սկզբանե գտնվել են նախարարության հսկողության տակ` ժամանելուն պես»:
Հարակից հրապարակումներ`
- ԱՀԿ-ն կորոնավիրուսի պանդեմիա է հայտարարել
- Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպք է հաստատվել,իսկ ԱՀԿ-ն համաշխարհային համաճարակ է հայտարարել
- Պորտուգալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 59-ի
- Կորոնավիրուսի պատճառով Վրաստանում երկարացրել են դպրոցական արձակուրդները
- Իտալիայի կառավարությունը 25 մլրդ եվրո է հատկացնում կորոնավիրուսի դեմ պայքարի համար
- Որոշ տուրիստականներ կորոնավիրուսի պատճառով կդադարեցնեն իրենց գործունեությունը. Պարսյան
- Կորոնավիրուսին նվիրված կոնֆերանսը հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան