Ապագա ստոմատոլոգները՝ Հայաստանի չեմպիոններ
ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողներ Դավիթ Մակյանն ու Անիտա Մակյանն այս տարի ևս մարզական մեծ հաջողություններ են գրանցել:
ԵՊԲՀ հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, քույր և եղբայր Մակյանները մարտի սկզբին մասնակցել են Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի կողմից անցկացվող Մեծահասակների կարատեի Հայաստանի ազգային առաջնությունը և հաղթելով՝ դարձել են Հայաստանի չեմպիոններ. Դավիթ Մակյանը՝ 75 կգ քաշային, իսկ Անիտա Մակյանը՝ 68 կգ քաշային կարգերում:
Այսօր սովորողներին՝ Կարատեի ազգային ֆեդերացիայի մեծահասակների գլխավոր մարզիչ Արման Մակյանի գլխավորությամբ ընդունեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
Ռեկտորը, շնորհավորելով մարզիկներին, նորանոր մարզական և մասնագիտական հաջողություններ մաղթեց: Ապագա ստոմատոլոգները նշել են, որ իրենց հաղթանակը նվիրում են ԵՊԲՀ-ի 100-ամյա հոբելյանին: Անիտան ի պատասխան ռեկտորին հարցի նշել է, որ դեռ չի կողմնորոշվել ապագա մասնագիտության ընտրության հարցում, իսկ Դավիթը՝ որպես նեղ մասնագիտացում, հավանաբար, կընտրի օրթոպեդիան:
Ապագա ստոմատոլոգներն ընդգծել են, որ սպորտը չի խանգարում ուսմանը, նրանք փորձում են համատեղել ուսումը մարզակայն հաջողությունների հետ:
Մարզական ընտանիքը ռեկտորին ներկայացրել է հետագա ծրագրերը: Մասնավորապես, նրանք պատրաստվում են մասնակցել Սերբիայում ամռանը կայանալիք կարևատեի Եվրոպայի ուսանողական բուհական առաջնությանը՝ ներկայացնելով ԵՊԲՀ-ն և Հայաստանը:
ԵՊԲՀ ռեկտորը ողջունելով ուսանողների մարզական հաջողությունները՝ խրախուսում է կարատեի խմբակների ստեղծումը բժշկական համալսարանում և ուսանողների ներգրավվումն այդ սպորտաձևին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները