Բրիտանիան կալանքի տակ է դրել Նուրսուլթան Նազարբաևի դստեր ու թոռան 100մլն դոլար արժեցող «ապօրինի» գույքը
Բրիտանիայի իշխանությունները կալանքի տակ են դրել Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի դստեր և թոռան գույքը: Ինչպես գրում է BBC-ն, Նախորդ տարվանից Բրիտանիայի իշխանությունների ուշադրության տակ հայտնված շքեղ գույքը, պարզվել է, որ պատկանում է Նազարբաևներին։ Գույքի նկատմամբ քննությունը Բրիտանիայում իրականացվել է «Անբացատրելի բարեկեցության կարգադրության» (Unexplained Wealth Orders - UWO) շրջանակներում:
Նշվում է, որ Նազարբաևի դուստրը, որը ներկայումս Ղազախստանի Սենատի խոսնակ Դարիգա Նազարբաևան է, և նրա ավագ որդին՝ Նուրալի Ալիևն ու նրա կինը՝ Աիդան, Լոնդոնում գնել են ավելի քան 100 միլիոն դոլարի բնակարաններ և տներ: Նրանք պարտավոր էին ապացուցել այդ ողջ գումարի օրինական ծագումը։
Գույքը պատկանում է 3 օֆշորային ընկերությունների՝ գրանցված Անտիլյան կղզիներում, Պանամայում և Բրիտանիային պատկանող Անգիլիա կղզում։
Տներն ու առանձնատները գտնվում են Լոնդոնի լավագույն թաղամասերում։
Այս քայլերի նպատակն է կանխել կասկածելի կապիտալի լվացումը՝ Բրիտանիայում տների գնման միջոցով: Այս պայքարի գործիքն այն երաշխիքն է, որը թույլ է տալիս գույքի բռնագրավում, եթե սեփականատերը չի ապացուցում, որ այն ձեռք է բերվել արդար:
Առաջին նման որոշումը կայացվել էր դեռևս 2018 թ.-ին՝ Ադրբեջանի պետական բանկիրի կնոջ՝ Զամիրա Հաջիևայի գույքի նկատմամբ։ Նա վիճարկել էր դատարանի որոշումը, և միայն վերջերս դատարանը վերջ դրեց դեբյուտային գործին՝ մերժելով Հաջիևայի առարկությունները և դրանով իսկ հեռացրեց վերջին խոչընդոտը, որպեսզի օրենքը կարողանա աշխատել ամբողջ ուժով, իսկ հակաիրավական գործընթացն անցավ նոր մակարդակի, գրում է BBC-ն։
Ահա այժմ արդեն երկրորդ գործն է դատարանում՝ սեփականատերերը կրկին ԱՊՀ տարածքից։
Հարակից հրապարակումներ`
- Լոնդոնում Նազարբաևի թոռան առանձնատունը հայտնվել է Բրիտանիայի դատական մարմինների ուշադրության կենտրոնում
- Լոնդոնում առգրավել են Harrods-ում 21մլն դոլար ծախսած ադրբեջանցու կես միլիոն դոլարի զարդերը
- Harrods-ում 16մլն ֆունտ ծախսած կինը Ադրբեջանի միջազգային բանկի նախկին նախագահի կինն է
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան