Դեսպանատուն. Կառավարությունը ձեռնարկում է միջոցներ Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու համար
Իտալիայում Հայաստանի դեսպանատունը տարածել է հայտարարություն՝ կոչ անելով Իտալիայում ՀՀ քաղաքացիներին դիմել դեսպանատուն։
«Հարգելի հայրենակից,
Տեղեկացնում ենք, որ նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածման հետևանքով Իտալիայում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ձեռնարկում է միջոցներ Իտալիայում գտնվող իր քաղաքացիների Հայաստան վերադարձը կազմակերպելու ուղղությամբ։
Խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետում դեսպանությանը տրամադրել Ձեր՝ ՀՀ քաղաքացու անձնագրի, մուտքի արտոնագրի կամ կացության թույլտվության պատճենները, կոնտակտային տվյալները /Իտալիայում գտնվելու նպատակ, հեռախոսի համար, էլեկտրոնային հասցե և Իտալիայում կեցության հասցե/՝ այս օրերին դեսպանության հետ մշտական կապը պահպանելու նպատակով։
Թեժ գիծ՝ +393775226710 կամ +393898296324,
+393423382875, +393442451433
Էլ. հասցե՝ [email protected]
Թեժ գիծ՝ +393775226710 կամ +393898296324,
+393423382875, +393442451433
Էլ. հասցե՝ [email protected]»։
Ավելի վաղ ԱԳ նախարարությունը ՀՀ քաղաքացիներին կոչ է արել չմեկնել Իտալիա, իսկ Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է անում անհապաղ վերադառնալ Հայաստան։
Իտալիայի ամբողջ տարածքում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ միջոցառումների պատճառով Ռայանէյր ավիաընկերությունը որոշում է կայացրել կասեցնել բոլոր երկրներից դեպի Իտալիա ժամանող և Իտալիայից մեկնող չվերթերը։
Մասնավորապես, չվերթերը կասեցվելու են ս. թ. մարտի 14-ից սկսած (այսինքն վերջին չվերթը տեղի է ունենալու մարտի 13-ին) մինչև ապրիլի 8-ը (ներառյալ):
ԱՆ-ն էլ հորդորում է ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Իրանի Իսլամական Հանրապետություն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Կորեայի Հանրապետություն, Ճապոնիա և ԵՄ երկրներ (առավելապես՝ Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա և Իսպանիա) այցելություններից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի։
Հարակից հրապարակումներ`
- Իտալիայից հատուկ չվերթով Վրաստան ժամանած 156 քաղաքացիներից 7-ը ջերմություն ունեն
- Իտալիայի կառավարությունը 25 մլրդ եվրո է հատկացնում կորոնավիրուսի դեմ պայքարի համար
- Արցախի ԱԳՆ-ն Իտալիայում գտնվող իր քաղաքացիներին հորդորում է անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ
- Կորոնավիրուսի վերջին զարգացումները. Իտալիայում մահացության թիվն անցել է 600-ից
- Իտալիայից կգան, կնստեն տաքսիներն ու տուն կգնան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան