Լևոն Գալստյան. ...սարը վաղուց կերած կլինեին
Դեպի Ամուլսար տանող ճանապարհին տեղակայված պահակակետում բնակիչների հետ զրույցում վարչապետ Փաշինյանի հայտարարությանն արձագանքել է Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնության հիմնադիր Լևոն Գալստյանը։
«Եթե Ամուլսարի պահապանները 2018թ-ի հունիսի 22-ից անժամկետ փակած չլինեին հանքահենների ճանապարհները՝ սարը վաղուց կերած կլինեին։
Եկեք ազնիվ լինենք, երբ ասում ենք, թե իբր անիմաստ փակել են լեռան ճանապարհները տեղացիները»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ դեպի սար տանող ճանապարհը փակած քաղաքացիներին Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Կներեք, չնեղանաք, բայց ձեր արած գործողության արդյունավետությունը զրո է: Ինչու, որովհետև եթե դուք այստեղ էլ չկանգնեիք, այնտեղ այսօրվա դրությամբ ոչ մի բան փոխված չէր լինի»:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը՝ Ամուլսարի պահապաններին. Ձեր արած գործողության արդյունավետությունը զրո է
- Նազելի Վարդանյանը հիմքեր ներկայացրեց, նախարարն էլ սպասում է Ամուլսարի գործով քրգործի ավարտին
- Վարչական դատարանն Ամուլսարի գործով խայտառակ և անօրինական վճիռ կայացրեց. Արթուր Գրիգորյան
- Ամուլսարի տարածքում հայտնաբերվել է 479 հնագիտական հուշարձան
- Իրավական խնդիրներ կարող է ունենալ. Փաշինյանը՝ Ամուլսարի մասին
- «Լիդիան», թե՝ ոչ, Ամուլսարը՝ սար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան