ԽՍՀՄ խնայբանկերում ներդրած ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման գործընթացը
Կառավարությունը շարունակում է դեռևս 2006 թվականին մեկնարկած Հայաստանում նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման գործընթացը։
Վերջին 15 տարիների ընթացքում մի քանի որոշումներ են ընդունվել տարբեր սոցիալական և տարիքային խմբերի քաղաքացիների համար։ 2010 թվականին ընդունված որոշմամբ փոխհատուցում էր տրամադրվել հայրենական մեծ պատերազմի վետերաններին։ Մինչ այդ ընդունված մեկ այլ որոշմամբ վերադարձվել են սահմանված տարիքի՝ սոցիալական աջակցության «Փարոս» ծրագրից օգտվողների միջոցները։
Այս տարվա փետրվարի 13-ի նիստում ընդունված նոր որոշմամբ սահմանվեց, որ ավանդների փոխհատուցում ստանալու իրավունք ունեն մինչև 1936 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված, ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների կամ կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած, ինչպես նաև մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված, ինչպես նաև այդ համայնքներից զորակոչված՝ 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնված անձինք: Նախորդ՝ 2014 թվականի կարգավորմամբ տարիքային շեմ էր սահմանվել մինչև 1934 թվականի դեկտեմբերի 31-ը։
2020 թվականին ավանդների փոխհատուցման իրավունքի ճանաչման և վճարման գործընթացների համար կառավարությունը հատկացրել է 1.2 մլրդ դրամ:
Փոխհատուցում uտանալու իրավունք ունեցող անձինք հաշվառման նպատակով պետք է դիմեն իրենց փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին): Դիմումը պետք է ներկայացնի ավանդների դիմաց փոխհատուցում uտանալու իրավունք ունեցող անձը` անձամբ կամ օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքում հրապարակված է ավանդը ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը, որում ասվում է, որ դիմումատուն պետք է ներկայացնի.
«1) անձը հաստատող փաստաթուղթ կամ նույնականացման քարտ.
2) ավանդատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական ապահովության քարտը կամ տեղեկանք հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին.
3) ավանդատուի խնայողական գրքույկը, ինչպես նաև դրա լուսապատճենը` գրքույկի առաջին էջի և 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ մնացորդի էջերի մասով.
4) տեղեկանք «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունից բանկային հաշվի քարտում 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ առկա տվյալների մասին.
5) ըստ անհրաժեշտության, ներկայացվում է նաևայլ փաստաթղթեր...»:
Եթե ավանդատու ամուuինը մահացած է և նրա անունով ավանդը ներդրվել է նրանց համատեղ ամուuնական կյանքի ընթացքում, ապա մահացած ամուuնու ավանդի 50 տոկոuի դիմաց ողջ ամուuնու համար փոխհատուցում uտանալու իրավունքը ճանաչվում է որպեu ավանդի նկատմամբ մահացածի հետ ընդհանուր համատեղ uեփականության իրավունք:
Գործող իրավական կարգավորումներով սահմանվում է, որ ավանդատուի մահվան դեպքում ավանդի փոխհատուցում չի իրականացվում։ Նման իրավունք ունեցող անձի գումարը կարող է վճարվել ժառանգության իրավունքը ճանաչած անձին, եթե ավանդատուի տվյալները ընդգրկվել են տվյալ ամսվա փոխհատուցման վճարման ցուցակում և նա մահացել է վճարման ցուցակների ձևավորման օրվա և դրան հաջորդող օրերի ընթացքում։ Բացառության կարգով ավանդի փոխհատուցում հնարավոր չէ ստանալ, քանի որ հարցը կարգավորող իրավական ակտերով բացառություններ սահմանող դրույթներ նախատեսված չեն:
Ավանդների փոխհատուցումը վճարվում է Հայփոստի բաժանմունքի սպասարկող անձի կողմից` տուն առաքելու միջոցով, համաձայն հաստատված ժամանակացույցի և փոստատարների համար սահմանված երթուղու: Ավանդատուի պահանջով այն կարող է վճարվել նաև բաժանմունքում։
Համաձայն «2006 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հավելվածի 4-րդ կետի փոխհատուցման տրամադրումն իրականացվում է ըստ ստորև բերված սանդղակի.
Ավանդի գումարի չափը
(խորհրդային ռուբլով) Տրամադրվող փոխհատուցման գումարը (ՀՀ դրամով)
1000-ից ոչ ավելի Ավանդի գումարը x 84
1001-ից մինչև 3000 (ներառյալ) 84000+(ավանդի 1000 խորհրդային ռուբլին գերազանցող
գումարը x 29.4)
3001-ից մինչև 5000 (ներառյալ) 142800+(ավանդի 3000 խորհրդային ռուբլին գերազանցող
գումարը x 16.8)
5001-ից մինչև 10000 (ներառյալ) 176400+(ավանդի 5000 խորհրդային ռուբլին գերազանցող
գումարը x 8)
10000-ից ավելի 216400+(ավանդի 10000 խորհրդային ռուբլին գերազանցող
գումարը x 4)
Ա. Վարդանյան