Մարինե Սուքիասյան. Ապրիլի 5. համազգային թեսթի օր
«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Մարինե Սուքիասյանը հերթական հոդվածում գրել է. «Ամբողջ աշխարհում զանգվածային հավաքները արգելվում են՝ Հայաստանում երկրի ղեկավարն ինքն է կոչ անում հանրահավաքի։
Ամբողջ աշխարհում կառավարությունները պատրաստվում են համաճարակի ծավալուն բռնկումներին՝ Հայաստանում իշխանությունները, բառիս բուն իմաստով, ոչինչ չեն անում՝ ապավինելով «թու-թու-թու»-ին։
Ամբողջ աշխարհում կառավարությունները հրատապ միջոցներ են ձեռնարկում տնտեսական փլուզումների դեմն առնելու համար՝ Հայաստանում վարչապետը արձակուրդ է գնում, նախարարներին հետևը գցած միտինգներ անում։
Ամբողջ աշխարհում իշխանությունները փորձում են առողջապահական և տնտեսակաան աղետի շեմին համախմբել հասարակությունները, Հայաստանում վարչապետի գլխավորությամբ իշխանությունը միտումնավոր պառակտում է, թշնամանքի նոր ալիք տարածում։
Ամբողջ աշխարհում իշխանությունները չեղարկում են մարդկանց հոծ խմբեր նախատեսող միջոցառումները՝ ընդհուպ մինչև հարսանիքները: Դատարկ են մարզադաշտերի տրիբունաներ, համերգասրահներ, սրճարանները և այլն: Հայաստանում իշխանությունն ինքն է կոչ անում ապրիլի 5-ին գնալ ընտրատեղամասեր.... և վարակվել ու վարակել։
Ինչպես են քանդվում պետությունները։ Տարբեր մեխանիզմներով, բայց հիմքում սովորաբար սեփական անխելքությունն է։ Հասարակության և վերնախավերի թերզարգացվածության համապատկերին իշխանության եկած պատահական անձիք և պատահական շրջանակաները կարող են մեծ ավերածությունների պատճառ անձինք դառնալ։ Ամենայն հավանականությամբ, ապրիլի 5-ի հանրաքվեն մեր ազգային թեսթի օրն է։ Արդյոք, մենք պետություն ունենալու ունակ ժողովուրդ ենք, թե լայվի ազդեցության տակ պետական ինքնասպանության գնացող»։
Հարակից հրապարակումներ`
- Մարինե Սուքիասյան. Իշխանությունը՝ «Վստրեչի» խաչմերուկում
- Մարինե Սուքիասյան. Ամեն ինչ, բացի՝ վարչապետից
- Մարինե Սուքիասյան. Մի նկարի խորքային ողբերգությունը
- Մարինե Սուքիասյան. Ինչ կատարվեց երեկ
- Մարինե Սուքիասյան. Կառավարման կակոֆոնիա
- Մարինե Սուքիասյան. Բարձր գնահատականներ՝ առանց «Կանգ առ»-ի
- Մարինե Սուքիասյան. Նվիրված, խլված, բռնագանձված գույքի աճուրդները չեն կայանալու
- Մարինե Սուքիասյան. ԱԺ-ի քվեարկությունը. Գավառապետությո՞ւն, թե՞ Լուլուապետություն
- Մարինե Սուքիասյան. Կառավարությունն՝ ընդդեմ ներդրողների
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան