Ջազ նվագախումբը գարնանային համերգ կներկայացնի
Հայաստանի պետական ջազ նվագախումբը հանդես կգա գարնանային համերգով: Մարտի 15-ին, ժամը 19։00-ին Հայաստանի ճարտարապետների միության դահլիճում (Բաղրամյան 17) ունկնդիրը գարնան զարթոնքն ու շունչը կդիմավորի երաժշտության ուղեկցությամբ։
Գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ՝ կներկայացվեն ջազային ինքնատիպ ստեղծագործություններ:
Նվագախմբից հայտնում են, որ համերգի «Դու պետք է հավատաս գարնանը» խորագիրը, ոգեշնչված ճանաչված կոմպոզիտոր Միշել Լեգրանի հայտնի երգից, գրվել է 1967 թվականին Ժակ Դեմիի «Ռոշֆորի աղջիկները» ֆրանսիական ֆիլմի համար: Ի դեպ, այն նույնպես հնչելու է այս համերգային երեկոյի ընթացքում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա