
ՍԱՏՄ. Խանութներում ախտահանվում են սպառողների անմիջականորեն հպման շրջանակներում գտնվող մակերեսները
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հետամուտ է իրացման ցանցերում ամենօրյա ախտահանումներ անելու իր հանձնարարականի կատարմանը՝ հաշվի առնելով սուր շնչառական վարակների, մասնավորապես՝ կորոնավիրուսի, վտանգը, շարունակում է մնալ օրակարգային։
Տեսչական մարմնաից հայտնում են, որ ՍԱՏՄ տեսուչների այցելությունները հանրապետության բոլոր մարզերի քաղաքների և գյուղերի խոշոր իրացման կետեր վկայում են, որ վարակների տարածման կանխարգելիչ միջոցառումներին տնտեսվարողները մոտենում են պատասխանատվությամբ:
«Ախտահանվում են հատկապես սպառողների անմիջականորեն հպման շրջանակներում գտնվող մակերեսները՝ խուսափելով բաց մթերքի հետ շփման հնարավորությունից:
Տեսչական մարմինը իրացման ու հանրային սննդի բոլոր կետերին հորդորում է իրենց տարածքներում պարբերաբար անցկացնել կանխարգելիչ ախտահանման միջոցառումներ՝ այդպիսով պայքարելով հնարավոր վարակների տարածման դեմ»,-նշում են տեսչական մարմնից։