Սանդերս, թե՞ Բայդեն. պայքարը շարունակվում է
Նախնական ընտրությունների հաջորդ փուլի նախօրեին Դեմոկրատական կուսակցությունում պայքար է ընթանում երկու հիմնական թեկնածուների միջև՝ Ջո Բայդենի ու Բերնի Սանդերսի
Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Ջո Բայդենը շարունակում է իր քարոզարշավը: Նախկին փոխնախագահն այցելել է Միսսիսիպի նահանգ, ուր շուտով պետք է կայանան նախնական ընտրություններ հինգ այլ նահանգների հետ մեկտեղ: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Բայդենին իրենց աջակցությունն են հայտնել քարոզարշավը լքած նախկին թեկնածուներ Քամալա Հարիսն ու Քորի Բուքերը:
Բայդենի հիմնական մրցակիցն է Վերմոնտից սենատոր Բերնի Սանդերսը: Վերջինս իր դժգոհությունն է հայտնում, որ Դեմոկրատական կուսակցությունը միավորվել է ընդդեմ իր թեկնածության:
Սանդերսի շուրջ զարգացումները չեն վրիպել նաև հանրապետական թեկնածու, նախագահ Թրամփի ուշադրությունից, ով կարծիք է հայտնել, որ Սանդերսին չի հաջողվի դառնալ դեմոկրատների նախագահի թեկնածու:
Վերլուծաբաններն ընդգծում են գալիք նախնական ընտրությունների կարևորությունը Սանդերսի համար, հատկապես Միչիգան նահանգում: Հակառակ պարագայում, ըստ վերլուծաբանների, Սանդերսը կհայտնվի դժվար կացության մեջ և ամենայն հավանականությամբ կզիջի նախկին փոխնախագահին:
Դեմոկրատական կուսակցության նախնական ընտրություններ ու նահանգային համագումարներ կընթանան Միչիգան, Այդահո, Միսսիսիպի, Միսուրի, Վաշինգտոն և Հյուսիսային Դակոտա նահանգներում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան