Կորոնավիրուսի պատճառով Վրաստանում երկարացրել են դպրոցական արձակուրդները
Վրաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում բոլոր ուսումնական հաստատություններում արձակուրդները երկարացրել են մինչև ապրիլի 1-ը: Այս որոշումն ընդունվել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, փոխանցում է ria.ru-ն։
Վրաստանում մինչ այժմ հայտնաբերվել է վարակի 23 դեպք: Կարանտինում Է գտնվում 298 մարդ, ստացիոնար հսկողության ներքո՝ 46 հոգի, հազարից ավելի քաղաքացիներ ինքնամեկուսացման մեջ գտնվելու հանձնարարական են ստացել։
Խորհուրդը նաև որոշում է ընդունել պարտադիր զինվորական ծառայության գարնանային զինակոչը հետաձգել մեկ ամսով՝ մինչև ապրիլի 13-ը:
Հարակից հրապարակումներ`
- Իտալիայից հատուկ չվերթով Վրաստան ժամանած 156 քաղաքացիներից 7-ը ջերմություն ունեն
- Չինաստանը կորոնավիրուսի արագ ստուգման թեստեր կնվիրի Վրաստանին
- Վրաստանում կորոնավիրուս է ախտորոշվել երեխայի մոտ
- Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի ևս 8 դեպք. վարակակիրների թիվը հասել է 23-ի
- Վրաստանի 200 քաղաքացի հատուկ չվերթով կվերադառնա հայրենիք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան