Փաշինյանը՝ Ամուլսարի պահապաններին. Ձեր արած գործողության արդյունավետությունը զրո է
«Եթե կան բնապահապական այնպիսի վտանգներ, որոնք կառավարելի չեն, չի աշխատելու հանքը, իսկ եթե կան երաշխիքներ, որ այդ բնապահպանական ռիսկերը կառավարելի են, պետք է աշխատի հանքը»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ամուլսար տանող ճանապարհը փակած քաղաքացիների հետ հանդիպմանը:
«Մենք չենք թողնելու աշխատի, թող գան մեր վրով անցնեն»,- արձագանքեց ներկաներից մեկը:
«Ձեր վրով անցնելու լինեին, հազար անգամ կանցնեին: Չեք թողնելու, մի թողեք, ձեր ցավն էլ տանեմ: Չեք թողնում էլի, էլ ինձնից ինչ եք ուզում»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքով, եթե պետք է Ամուլսարը սար մնա, կմնա, եթե պետք չի որ մնա, չի մնա, իսկ պետքն ու պետք չի-ն էլ կորոշվի միայն փաստարկների հիման վրա:
«Ես ձեզ հետ բանավեճ չունեմ: Ես ունեմ մի հարց. իմ պատասխանատվությունն է և ես պետք է կրեմ այդ պատասխանատվությունը, պետք է մինչև վերջ խորանամ ու հասկանում՝ ինչ է կատարվում»,- ասաց վարչապետը:
Ներկաներից մեկը ցույց տվեց, թե որտեղ է գտնվում սարը՝ նշելով. «Ո՞նց կարող է այնտեղ հանքարդյունաբերությունն աշխատի, մենք այստեղ ապրենք: Որպես հայ մարդ՝ ո՞նց եք պատկերացնում այդ երկու սարը, որ մինչև վերջ քանդեն, այստեղ մարդ կարո՞ղ է ապրի»:
Վարչապետ Փաշինյանը պատասխանեց. «Ես էլ ուզում եմ այդ հարցի պատասխանը ստանամ: Ես չեմ պատկերացնում: Մասնագիտությամբ լրագրող մարդ եմ, որպեսզի հասկանամ իմ պատկերացումները ճիշտ են թե սխալ, ինձ պետք է մասնագիտական վստահելի եզրակացություն:
«Էլարդի» հետ էլ եմ խոսել, «Լիդիանի» հետ էլ, իրար դեմ նստացրել, խոսացրել ենք: Ասենք, որ «Էլարդի» ասածները փաստարկված չեն, սխալ է, բայց ասել, որ «Լիդիանի» ասածները փաստարկված չեն, էլի սխալ է: Այն ռիսկերը, որոնք ներկայացրել է «Էլարդը», «Լիդիանն» ասում է, որ «Էլարդի» ասածի մեջ նորություն չկա, իրենք էլ այդ ամեն ինչը կանխատեսել են, պլանավորել են ռիսկերը կանխատեսել 1,2,3,4 քայլերով:
Կներեք, չնեղանաք, բայց ձեր արած գործողության արդյունավետությունը զրո է: Ինչո՞ւ, որովհետև եթե դուք այստեղ էլ չկանգնեիք, այնտեղ այսօրվա դրությամբ ոչ մի բան փոխված չէր լինի»:
Ներկաներից մեկն ասաց. «Ձեր տունը հեռու է, դրա համար այդպես է…»:
«Եթե մտածում եք, որ ես այդպիսի մարդ եմ՝ վայ իմ տունը հեռու է, թող ջերմուկցու տունը քանդվի, ինձ հետ խի էք վաապշե խոսում, խի եք թողնում ընդհանրապես մտնեմ ձեր քաղաք»,- զայրացած արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:
Երբ Նիկոլ Փաշինյանը հեռանում էր, հավաքվածները կրկին ասում էին՝ «չենք էլ թողնելու, թող ոչ մեկ էլ չմտնի Ջերմուկ, եթե այդպես է, այդպես է»:
Հարակից հրապարակումներ`
- Նազելի Վարդանյանը հիմքեր ներկայացրեց, նախարարն էլ սպասում է Ամուլսարի գործով քրգործի ավարտին
- Վարչական դատարանն Ամուլսարի գործով խայտառակ և անօրինական վճիռ կայացրեց. Արթուր Գրիգորյան
- Ամուլսարի տարածքում հայտնաբերվել է 479 հնագիտական հուշարձան
- Իրավական խնդիրներ կարող է ունենալ. Փաշինյանը՝ Ամուլսարի մասին
- «Լիդիան», թե՝ ոչ, Ամուլսարը՝ սար
- «Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ Լդիանի ԲՓ-35 եզրակացությունն ապօրինի է, քանի որ այն կայացել է թաքցրած էկո-ռիսկերի պայմաններում»
- «Ծաղկող» Սևանից մինչև Ամուլսար. բնապահպանական խնդիրներ, որոնց բախվեց Հայաստանը 2019-ին
- Էրիկ Գրիգորյանը՝ Սևանի, Խոսրովի արգելոցի, Ամուլսարի մասին
- Ամուլսար. «Ձմեռացման աշխատանքները պատրվակ՝ պարտատերի հետ ժամկետները երկարաձգելու համար»
- Ջերմուկի բնակիչ. Պաշտոնատար անձինք մեզ շատ քաղաքակիրթ ձևով առաջարկեցին, որ Ամուլսարի մուտքերը բացենք
- Ամուլսարի հարցով աշխատանքային խումբը նիստ է անցկացրել
- Փաստաբան. Իշխանության նպատակն է Ամուլսարի խնդիրը քնեցնելու միջոցով հասնել իրենց ցանկալի լուծման
- Ամուլսարի հարցում տեսնում ենք, որ հաղորդակցության խնդիր կա. Վ. Կարապետյան
- Պատգամավորները հանդիպել են ու «հանդիպելու են» Ամուլսարի ճանապարհը փակած քաղաքացիների հետ
- Ամուլսարի գործով քննչական խմբի նախկին ղեկավարի նկատմամբ ծառայողական քննության արդյունքը
- ՀԽ-ում Ամուլսարի հարցով աշխատանքային խումբ է ձևավորվում
- Ինչպիսին է Ամուլսարի իրավիճակը դատարանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան