ՄԱԿ-ի տվյալներով՝ ամեն տարի ավելի շատ կանայք են կառավարությունում բարձր պաշտոն զբաղեցնում
Կառավարության բարձր պաշտոններում կանանց մասնաբաժինը տարեցտարի ավելանում է: Այդ մասին է վկայում Ժնևում հրապարակված Միջխորհրդարանական միության (IPU) և ՄԱԿ-ի զեկույցը:
«ՏԱՍՍ»-ը գրում է, որ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ 20 երկրներում նախագահի կամ կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է կին։ Սա 1-ով ավելի է 2019 թվականին գրանցված ցուցանիշից և 12-ով ավելի, քան 2005 թվականին։ Կանանց կողմից կառավարվում են հիմնականում եվրոպական երկրները։ Դրանք, մասնավորապես, հյուսիսային Եվրոպայի երկրներ են ՝ Դանիա, Իսլանդիա, Նորվեգիա և Ֆինլանդիա:
Արևմտյան կիսագնդում ընդամենը 3 նման պետություն կա ՝ Բարբադոս, Բոլիվիա և Տրինիդադ և Տոբագո, Ասիայի տարածքում ևս կանանց կողմից ղեկավարվող պետությունները 3-ն են ՝ Բանգլադեշը, Նեպալը և Սինգապուրը։ Աֆրիկյան երկրներից միայբ Եթովպիան ունի կին ղեկավար, իսկ Խաղաղ օվկիանոսի հարակից տարածքում՝ Նոր Զելանդիան:
14 երկրների կառավարման համակարգում կանանց մասնաբաժինը 50 տոկոս և ավելի է: Եվս 16 երկրներում կանանց է բաժին հասնում նախարարական պորտֆելների 40- 50%-ը: Ավելին, աշխարհի 2 երկրներում`Իսպանիայում և Ֆինլանդիայում, կին նախարարները կազմում են կառավարության անդամների ավելի քան 60% -ը: Նմանատիպ ցուցանիշներ են նաև Այս տեսակարար կշիռը գերակշռում են նաև Նիկարագուայում (58,8%), Կոլումբիայում (57.9%), Ավստրիայում (57.1%), Պերուում (55%), Շվեդիայում (54,5%), Ռուանդայում (53.6%) , Ալբանիայում (53,3%) և Ֆրանսիայում (52.9%):