Պորտուգալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 59-ի
Պորտուգալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում 41-ից հասել է 59-ի։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի առողջապահության գլխավոր վարչությանը:
Նշվում է, որ վարակվածներից 12-ը անչափահասներ են։
Չորեքշաբթի օրը Պորտուգալիայի վարչապետ Անտոնիո Կոստան խորհրդակցություններ է անցկացրել Առողջապահության ազգային խորհրդի հետ: Հնարավոր է, որ Պորտուգալիայի կառավարությունը փակի երկրի կրթական հաստատությունները՝ կորոնավիրուսի տարածման ռիսկի նվազեցնելու նպատակով:
Մարտի 10-ին հայտնի է դարձել, որ Պորտուգալիայի ութ համալսարաններ, ներառյալ Լիսաբոնի և Կոիմբրայի համալսարանը, դադարեցրել են դասերը մինչև մարտի 20-ը:
Նշենք, որ Պորտուգալիան 2 շաբաթով դադարեցրել է թռիչքները Իտալիայի հետ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին