Օլիմպիական խաղերը չեղարկելու դեպքում ֆինանսական ծախսերը չափազանց մեծ կլինեն
Տոկիոյի օլիմպիական խաղերի անցկացման համար տարբեր սցենարներ կան: Խաղերի կազմկոմիտեն կարծում է, որ կորոնավիրուսի տարածման պատճառով մրցումները երկու տարով հետաձգելն ավելի ճիշտ լուծում կլինի, քան՝ չեղարկումը: Այս մասին ամերիկյան Wall Street Journal պարբերականին տված հարցազրույցում ասել է խաղերի կազմկոմիտեի գործկոմի անդամ Հարույուկի Տակահաշին, փոխանցում է ՀԱՕԿ-ը:
Ըստ նրա, օլիմպիական խաղերը չեղարկելու կամ առանց հանդիսականների անցկացնելու դեպքում ֆինանսական ծախսերը չափազանց մեծ կլինեն:
Ժամկետների փոփոխությունը կնշանակի որակավորման մրցաշարերի կրկնակի անցկացում: Բացի այդ, երկու տարով հետաձգելու դեպքում 2022թ. Պեկինում կանցկացվի նախ` ձմեռային, ապա` Տոկիոյի ամառային խաղերը, և հետո` աշխարհի ֆուտբոլի գավաթի խաղարկությունը` Քաթարում: Այս փոփոխությունների մասին ՄՕԿ-ը վերջնական որոշում կկայացնի առաջիկա մայիսին` գործկոմի նիստում, երբ որոշակի պարզություն կմտնի կորոնավիրուսի տարածման հարցում:
Տոկիոյի օլիմպիական խաղերը նշանակված են հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը, իսկ պարալիմպիկը` օգոստոսի 25-ից սեպտեմբերի 6-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին