Դավիթ Շահնազարյան. Ադրբեջանը պատրաստվում է Արցախի և Հայաստանի դեմ պատերազմի
Թուրքիան ողջ աշխարհում ձեռք է բերել անվստահելի գործընկերոջ համբավ. ՌԴ-ն նրան չի վստահում, Արևմուտքը չի հավատում: «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի նախաձեռնած «Ռուս–թուրքական հարաբերությունների ներկա փուլը և դրա հնարավոր ազդեցությունը Արցախի վրա․ սցենարային զարգացումներ» խորագրով քննարկմանն ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը։
«Թուրքիան այսօր երեք դաշնակից ունի՝ Ադրբեջան, Պակիստան, Կատար: Սրանք էլ բավական պայմանական դաշնակիցներին կարող են լինել, ներառյալ Ադրբեջանը: Այնպես որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, կարծում եմ, շարունակելու է մնալ անկանխատեսելի ու մեծապես կախված ներքին իրավիճակից»,- նշեց նա:
Դ.Շահնազարյանի խոսքով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված հնարավոր է Թուրքիան Ադրբեջանին դրդի գնալ քայլերի: Նա դժվարացավ ասել, թե ինչպես իրեն կպահի Ադրբեջանի իշխանությունները:
Շահնազարյանը կարծում է, որ առանց ՀՀ իշխանությունների համաձայնության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չէին կարող նման դեմոնստրատիվ հանդիպում ունենալ Թուրքիայի ԱԳ նախարարի հետ:
«Կա մի շերտ, որի մասին չի խոսվում: Ադրբեջանական համայնքի ղեկավարը դարձել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր մեծամասնակով համակարգով Լեռնային Ղարաբաղի տարածքից: Եթե դեսպաններն ու առաջին հերթին Մինսկի խմբի երեք համանախագահողներից երկու երկրների դեսպանները, Ռուսաստանի դեսպանը չի հանդիպել նրա հետ, հույս ունենանք՝ չի հանդիպի, ներառյալ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը, այդ կարգավիճակով նրա հետ հանդիպելով ու նրան շնորհավորելով՝ ընդունում են, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է: Զուտ այս հանդիպումներով»,- ասաց նա:
Դ.Շահնազարյանի խոսքով, այն, ինչ կատարվում է Ադրբեջանում վերջին ամիսներին, նաև նախագահի պաշտոնական ելույթըները հաշվի առնելով, լիարժեքորեն ապացուցում են, որ Ադրբեջանը պատրաստվում է Արցախի և Հայաստանի դեմ պատերազմի, իսկ Հայաստանի իշխանությունները պատերազմում են ընդդիմության դեմ։
Նա նշեց, որ Արցախում առաջիկայում կայանալիք ընտրությունները կենսական նշանակություն ունեն ոչ միայն Արցախի, նաև Հայաստանի ու տարածաշրջանի համար:
«Փորձ է արվում վերջնականորեն այսպես կոչված հեղափոխությունը տեղափոխել Արցախ: Եթե ընտրությունների արդյունքում Ղարաբաղում նախագահ դարձավ Հայաստանի իշխանություններին հլու-հնազանդ որևէ անձնավորություն, դա շատ ծանր ազդեցություն է ունենալու, և այդ դեպքում հեղափոխության արտահանումը Արցախի Հանրապետություն մեծ թափով սկսվելու է հենց այս ընտրություններից հետո»,- ասաց նա:
Դավիթ Շահնազարյանն ընդգծեց, որ Հայաստանն անկախության ողջ ընթացքում երբեք այսքան մեծ վտանգների առաջ ու այսքան անորակ իշխանության չի ունեցել:
«Սա մեծագույն վտանգ է»,- նշեց ԱԱԾ նախկին ղեկավարը:
Հարակից հրապարակումներ`
- Բեքարյան. Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման գործընթացի տեսանկյունից շունը տիրոջը չի ճանաչում
- Վարդան Ոսկանյան. Հայ-իրանական սահմանի որևէ փոփոխություն հօգուտ Ադրբեջանի չի բխում Իրանի շահերից
- Քաղաքագետ. Լեռնային Ղարաբաղն այն թույլ օղակն է, որտեղ Թուրքիան կարող է գոտկատեղից ներքև հարվածել Ռուսաստանին
- Ռուբեն Մելքոնյան. Թուրքիայի ընդգրկումն արցախյան հարցում կարող է ունենալ և ռազմական, և քաղաքական բաղադրիչ
- Անդրանիկ Թևանյան. Մարտահրավերները թողած՝ Հայաստանի իշխանությունը զբաղված է նեղ քաղաքական խնդրով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան