Թումոյի շենքում աշխատող իտալացու մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել
Թումոյի շենքի 6-րդ հարկի շինարարությունում աշխատողներից մեկի մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել,.։
«Այս առավոտ մենք տեղեկացանք, որ Թումո Երևանի շենքի 6-րդ հարկում շինարարական աշխատանքներին մասնակցող անձի մոտ հայտաբերվել է արդեն հայտնի վիրուսը: Ահա մի քանի փաստ այդ մասին.
Այդ անձը Թումոյի աշխատակից չէ: Նա պայմանագրով աշխատում է մեր վարձակալներից մեկի հետ:
Այդ անձը չի ունեցել մուտք դեպի Թումո Երևանի կրթական տարածք ու չի ունեցել շփում որևէ ուսանողի, աշխատակցի կամ վարձակալող ընկերությունների աշխատակիցների հետ:
Այս պահին 6-րդ հարկում շինարարական աշխատանքները դադարեցվել են: Մենք հետևում ենք իրադարձություններին ու մաղթում ենք այդ մասնագետին շուտափույթ ապաքինում: Ինչպես տեղյակ եք, ավելի վաղ մենք որոշեցինք ժամանակավորապես դադարեցնել դասերը Հայաստանի ու Արցախի բոլոր կենտրոններում մինչև ապրիլի 12-ը»,- իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Թումոն՝ Tumo Center for Creative Technologies։
Ավելի ուշ Panorama.am-ը մեկնաբանությամբ տեղեկացավ, որ շինարարությունը Սինոփսիսի գրասենյակինն է, իսկ շինարարություն իրականացնողը Ռենկո ընկերությունն է։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին