
Իրանի փոխնախագահը և երկու նախարարներ վարակվել են կորոնավիրուսով
Իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը հրապարակել է Covid-19 վիրուսով վարակված իրանցի պաշտոնյաների ցուցակը։ Դրանում տեղ են գտել նաև այնպիսի բարձրաստիճան անուններ, ինչպիսիք են Իրանի փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին, զբոսաշրջության, մշակութային ժառանգության և արհեստների նախարար Ալի Մունեսանը, արդյունաբերության և առևտրի նախարար Ռեզա Ռահմանին։ Այս մասին regionmonitor-ը։
Հայտնի է դարձել նաև, որ Ջահանգիրին այս պահին գտնվում է կարանտինում և բուժման կուրս է անցնում, մյուսների առողջական վիճկաը գնալով լավանում է։
Իրանում կորոնավիրուսի առաջին դեպքը արձանագրվել է փետրվարի 19-ին։ Իսկ մարտի 11-ի դրությամբ երկրում առնվազն 9000 վարակակիր կա, 354 մարդ մահացել է կորոնավիրուսից, ապաքինվել է շուրջ 2900-ը։