Խոսնակ. Հայկ Մարությանը Երևանում է
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը իր հերթական արձակուրդն է վերցրել մարտի տասին։ Մարությանի՝ որտեղ գտնվելու հրապարակումներին ի պատասխան պարզաբանել է նրա մամուլի խոսնակը։
«Յուրաքանչյուր աշխատող տարվա մեջ 24 օրվա արձակուրդի իրավունք ունի։ Այդ քսանչորս օրը կարելի է օգտագործել միանգամից կամ մաս-մաս։ Քաղաքապետ Մարությանը 2019-ին օգտագործել է իր հասանելիք արձակուրդային օրերից 14-ը, եւս երկու օր չվճարվող արձակուրդ է վերցրել (ինչպես ասում են՝ իր հաշվին)։
Քաղաքապետը ոչ մի տեղ չի գնացել, նա Երևանում է՝ ընտանիքի հետ։
Ցանկացած մարդու, առավելեւս հանրային դեմքերի ելումուտը երկրից հնարավոր է ստուգել, եւ պրոֆեսիոնալ լրագրողը գիտի, թե ինչպես են դա անում։ Բայց, ինչպես երեւում է, մեր գործընկերների խնդիրը ոչ թե իրականությունը հաղորդելն է, այլ տարբեր երանգավորմամբ բամբասանքի տարածումը»,- մասնավորապես նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին