Հունաստանը հայտնում է կորոնավիրուսից առաջին մահվան մասին
Այսօր Հունաստանը հաղորդել է կորոնավիրուսային վարակից երկրում առաջին մահվան մասին։ Մահացածը 66-ամյա տղամարդ է, որը փետրվարի վերջին վերադարձել էր Իսրայել և Եգիպտոս կատարած կրոնական ուխտագնացությունից: Այս մասին գրում է straitstimes-ը։
Մահացած տղամարդը առողջության հետ կապված այլ խնդիրներ ուներ, ասված է Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ: Մինչև չորեքշաբթի ուշ երեկոյան (11 մարտի) Հունաստանում գրանցվել է կորոնավիրուսի 99 հաստատված դեպք:
Նշվում է, որ ամբողջ աշխարհում COVID-19-ից մահացել է ավելի քան 4600 մարդ, վարակված է ավելի քան 126,000 մարդ:
Նախօրեին էլ կառավարությունը հայտնեց, որ 2 շաբաթով փակում է կրթական հաստատությունները։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին