«Հրապարակ». Կորոնավիրուսի պատճառով չեղարկվում են պաշտոնական այցեր, ԵԽԽՎ հանձնաժողովի նիստեր
«Հրապարակ» թերթը գրում է. «Աշխարհում մոլեգնող կորոնավիրուսի պատճառով չեղարկվում են նաև պաշտոնական այցեր։ Մարտի 9-25-ը Փարիզում նախատեսված էին ԵԽԽՎ հանձնաժողովի նիստերը՝ սոցիալական, առողջապահական, իրավական, միգրացիայի և այլն, սակայն դրանք չեղարկվել են։ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամները, որոնց գործուղումները նախապես պլանավորվել էին, չեն մեկնել Փարիզ։
Ավելին, ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամները մոտ մեկ ամիս առաջ արդեն հաղորդագրություններ են ստացել, հետևյալ բովանդակությամբ՝ եթե վերջին ժամանակահատվածում այցելել են Չինաստան կամ Իրան, ձեռնպահ մնան Ստրասբուրգում ապրիլի 20-ին կայանալիք ԵԽԽՎ լիագումար նստաշրջանին մասնակցելուց։ Չի բացառվում, որ եթե իրավիճակը բարդանա, չեղարկվեն նաև լիագումար նիստերը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում