ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակիցներ բողոքին միացել են նաև ՄԻԱՎ վարակակիրներ
«ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների այսօրվա բողոքի ակցիային միացել էին նաև ՄԻԱՎ վարակակիրներ: Նրանք բոլորը միասի կառավարության շենքի դիմաց են՝ կրկին բարձրաձայնելով կառավարության որոշման՝ ՁԻԱՀ-ի կենտրոնը միավորել «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ին, սխալ լինելու մասին:
ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակիցներից մեկն ասաց, որ այս պահի դրությամբ, այն մասնագետները, որոնք ազատման դիմում էին գրել՝ նաև այդպես բարձրաձայնելով իրեն դժգոհությունն այդ որոշումից, 26-ինը մակագրել են, այսինքն՝ ազատվել են աշխատանքից:
«Հիմա ՁԻԱՀ կենտրոնի մնացած մի քանի տասնյակ մասնագետները սպասում են, որ իրենց դիմումները մակագրեն: Արդեն ՁԻԱՀ կենտրոնում չունենք մասնագիտական բավականին ներուժ»,- ասաց կենտրոնի աշխատողներից մեկը:
Դիմում գրած աշխատակիցները հայտարարում են, որ իրենք արդեն մեկ տարի է բարձրաձայնում են, որ իրենց մասնագիտական դիրքորոշումը հաշվի չեն առել նման որոշում կայացնելու ժամանակ, բարձրաձայնում են՝ ՁԻԱՀ կենտրոնի և «Նորքի» ինֆեկցիոնի միավումն վտանգավոր է երկրի համար, երկրի անվտանգության համար ՁԻԱՀ առումով:
Նրանք իրենց կարծիքը հայտնել են գրավոր, բանավոր, բողոքի ակցիաների ժամանակ, մասնագետների գերակշիռ մասը նույնիսկ ազատման դիմում է գրել:
«Արդեն երկու շաբաթ անցել է, ինչ դիմումները գրել ենք, բողոքի ակցիաներ ենք անում, մինչ օրս մեր կարծիքը չլսվեց, ընդհակառակը բավականին մեծ ճնշումներ են գործադրվում մեր մասնագետների վրա՝ և հոգեբանական, և այլ մեթոդներ կիրառվեցին: Այդ մեթոդներից մեկն էլ այն է, որ այդ 26 աշխատակցի դիմումները մակագրեցին, որպեսզի վախեցնեն մյուսներին, որ կմակագրեն, կազատեն աշխատանքից»,- ասաց բողոքողներից մեկը:
«Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ ղեկավար Անահիտ Հարությունյանն ասաց, որ այստեղ է իրենց ՀԿ-ի շահառուների հետ, որոնք ՄԻԱՎ-ով մարդիկ են: Նրանք կառավարության դիմաց էին եկել դիմակներով:
«Նրանք են մեզ զանգել, անհանգստություն հայտնել ստեղծված իրավիճակից, ուզել են կանգնել իրենց բժիշկների կողքին: Նրանցից միայն մեկն է առանց դիմակի, բարձրաձայնում է, որ ՄԻԱՎ ունի: Նրա կինն առողջ է, երեխան առողջ է ծնվել և այդ ամբողջը ՁԻԱՀ կենտրոնի մասնագետների ձեռբերումն է»,- նշեց ՀԿ նախագահը:
Ա. Հարությունյանի խոսքով, առողջապահության նախարարությունն ավելի շատ ջայլամի քաղաքականություն է տանում:
«Եթե մասնագետները դուրս են եկել փողոց ու ասում են՝ խնդիր ունենք, փոխանակ կանչեն, ճեպազրույց են տալիս, վարչապետին ինֆորմացիա են տալիս, թե տնօրենի խնդիր է: Այս կարգի սուտ ինֆորմացիա տալով ու մասնագետներին չնստեցնելով քննարկման, շատ լուրջ խնդիրներ կունենանք»,- նշեց նա:
Հարակից հրապարակումներ`
- ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակիցներ. «Նախարարն ԱԺ բարձր ամբիոնից նորից ներկայացրեց սուտ տեղեկատվություն»
- Չի բացառվում՝ ՁԻԱՀ-ի կենտրոնի և «Նորք» հիվանդանոցի միավորման գործընթացը չեղարկվի
- ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի միավորման հարցի քննարկումն ԱԺ-ում՝ առանց առողջապահության նախարարի
- «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի մասնագետներն աշխատանքից ազատվում են Թորոսյանի նեղ անձնային շահերի պատճառով»
- «Ան աշխատակազմի ղեկավարը ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի աշխատակիցներին սպառնացել է քրեական հետապնդմամբ»
- ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի աշխատակիցներն աշխատանքից ազատման կոլեկտիվ դիմում են ներկայացրել
- Աշխատանքային քննարկում՝ ՁԻԱՀ-ի կենտրոնի և «Նորք» հիվանդանոցի միավորման գործընթացի թեմայով
- Գևորգ Թամամյան. ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի տնօրեն է նշանակվել ՊԵԿ օպերվարչության կապիտանը
- ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի աշխատակիցները փողոց են դուրս եկել
- «ՁԻԱՀ կանխարգելման կենտրոն»-ի փոխտնօրենը բերման էր ենթարկվել, ապա ազատ արձակվել
- ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակիցներ. Մեզ փորձում են լռեցնել, ինչն անընդունելի է
- Սպառնալիք ՀՀ հանրային առողջապահությանը. ՁԻԱՀ-ի կենտրոնի բաց նամակը Փաշինյանին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան