Մերկել.Կորոնավիրուսով վարակվելը սպառնում է բնակչության 70 տոկոսին
Նոր կորոնավիրուսային վարակը կարող է ազդել բնակչության մինչև 70 տոկոսի վրա։ Այս մասին ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում:
«Երբ վիրուսը մոլեգնում է, և բնակչությունն իմունիտետ չունի, և դեղ չկա, այդ դեպքում վարակվելու է բնակչության 60-ից 70 տոկոսը», - ասել է կանցլերը:
Մերկելը նաև կոչ է արել ԵՄ երկրներին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ վիրուսի դեմ պայքարի համար: Նրա կարծիքով, եվրոպական պետությունները պետք է ուժեղացնեն առողջապահության համակարգը, որպեսզի այն չծանրաբեռնվի թոքաբորբի նոր տիպի տարածման սպառնալիքով: Այս մասին գրում է Ria-ն։
Բացի այդ, կանցլերը դեմ է արտահայտվել Եվրոպայում սահմանների փակմանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Նա շեշտել է, որ տնային կարանտինը կարող է ընդունելի միջոց լինել:
Գերմանիայի առողջապահության նախարարությունն իր հերթին նշել է, որ ոչ մի միջոցառում չի կարող դադարեցնել կորոնավիրուսի տարածումը:
Ըստ վերջին տվյալների, ամբողջ աշխարհում Covid-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 118 հազարը, որից մահացել է չորս հազար մարդ:
Եվրոպայում ամենաբարդ իրավիճակը նկատվում է Իտալիայում. վարակի ավելի քան 10 հազար դեպք, մոտ 630 մահացած: Գերմանիայում վարակվել է մոտ 1300 մարդ, 3-ը մահացել են:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան