«ՈՒ էդ կորոնավիրուսներին հատիկ-հատիկ պինցետով հանելու ենք, տնական արաղով դեզինֆեկցիա անենք ու ուղարկենք իրենց գործերին». Նիկոլ Փաշինյան
Թեպետ կորոնավիրուսի հետ կապված վարակակիրներ ունեցող երկրները հավաքներ չեն անցկացնում, Հայաստանը շարունակում է արհամարհել Առողջապահական հորդորները։ Երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր՝ «այո»-ի քարոզարշավը։
Այսօր Մալիշկայում հայտարարեց, որ ժողովուրդը ճիշտ է գնահատում իրավիճակը, երբ համարում է, որ կատարվողը պայքար է իշխանության համար, բայց այն իր, իր քաղաքական թիմի և նախորդ իշխանության միջև չէ, այլ քաղաքացիների ու նախորդ իշխանության միջև է. «Ձեր և մինչև հիմա գոյություն ունեցող կոռումպացված չինովնիկների միջև է։ Ցավոք սրտի, մենք, այո, համակարգային կոռուպցիան արմատախիլ ենք արել։ Բայց այսօր էլ պետական համակարգում բազմաթիվ կաշառակերներ կան և նրանք, ցավոք, տակից, այո դա էլ են անում։ Վերջերս ես մի սփյուռքահայ կնոջ նամակ հրապարակեցի, չգիտեմ կարդացել եք, թե չէ։ Կինը գնացել էր անձնագրային և վիզաների վարչություն ու էդ մարդուն տարել-բերել են, տարել-բերել։ Բայց դա չէ էականը։ Պատկերացնում եք՝ վարչապետի ենթակա մարմնի աշխատողը քաղաքացուն ասում է՝ հա լավ, ինչ ես եկել ստեղ, Նիկոլը խաբել է ձեզ, եկել ես այստեղ ինչ անես... Կոռոնավիրուսը չէ վտանգավոր։ Այ կորոնավիրուսը դրանք են իսկական, որ մինչև հիմա մեր պետական համակարգի օրգանիզմը քայքայում են»,-հայտարարեց վարչապետը և հավելեց. «ՈՒ էդ կորոնավիրուսներին հատիկ-հատիկ պինցետով հանելու ենք, տնական արաղով դեզինֆեկցիա անենք ու ուղարկենք իրենց գործերին։ Ապրիլի 5-ը սրա մասին է»։ Վարչապետը հավաքի ներկաներին կոչ արեց նաև դրա համար գնալ քվեարկության։
Նիկոլ Փաշինյանը խախտեց նախորդ համայնքների համար իր իսկ կողմից սահմանած ավանդույթը, երբ հայտարարում էր, որ ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով չի կարող մնալ և լուսանկարվել քաղաքացիների հետ։ Մալիշկայում նա հայտարարեց, որ արձագանքում է համայնքապետի խնդրանքին և կմնա ու կմոտենա մոտակայքում բացված սեղանին՝ բոլորի կենացը խմելու համար։
Փողոցում գցած սեղանի մոտ վարչապետը խմեց մալիշկացիների կենացը, որից հետո գյուղացիներից ամենաքաջը սկսեց վարչապետին ներկայացնել իրենց խնդրանքը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան