Վրաստանի կրթական հաստատություններում արձակուրդը կտևի մինչև ապրիլի 1-ը, հետաձգվել է նաև զորակոչը
Վրաստանի վարչապետի գլխավորությամբ, կորոնավարակի կապակցությամբ գործող միջգերատեսչական խորհուրդը անց է կացրել հերթական նիստը, որի ժամանակ որոշում է կայացվել, որ կրթական հաստատություններում արձակուրդը կտևի մինչև ապրիլի 1-ը, ինչպես նաև զորակոչը հետաձգվում է մեկ ամսով՝ մինչև ապրիլի 13-ը։ Այս մասին գրում է Վրաստանի Առաջին ալիքը։
Միջգերատեսչական համակարգող խորհուրդը քաղաքացիներին ևս մեկ անգամ կարևորել է, որ քաքղաքացիները ցուցաբերեն սոցիալական պատասխանատվություն և առողջապահության նախարարության հանձնարարականի համապատասխան՝ պաշտպանեն ինքնամեկուսացման կանոնները, որպեսզի վտանգ չստեղծեն ընտանիքի անդամների և հասարակության համար:
Նշենք, որ ներկա պահին Վրաստանում հաստատված է 24 վարակի դեպք, որը 1-ով աճել է երեկվա համեմատ, 295-ը կարանտինի տակ են (նախօրեին՝ 126), իսկ 49-ը՝ բժշկական հսկողության (նախօրեին՝ 46)։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան