Փաշինյանը՝ քարոզարշավը դադարեցնելու մասին
Վայոց Ձորի Զառիթափ համայնքում քարոզարշավ իրականացնող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ անհրաժեշտության դեպքում կդադարեցնի քարոզարշավը։
«Որևէ քաղաքական նպատակ չի կարող լինել ավելի բարձր, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առողջությունը և անվտանգությունը։ Եթե մենք կզգանք, որևէ բան էն չի, չենք թողնի որևէ մեկը մեզնից առաջ որևէ որոշում կայացնի, այդ մասին կիրազեկենք»,- ասաց նա՝ ներկաներին հորդորելով հետևել Առողջապահության նախարարության խորհուրդներին, լինել զգոն, բայց խուճապի չմատնվել։
Հիշեցնենք, որ հանարահավաքները դադարենելու կոչով հանդես են եկել մի շարք գործիչներ, նրանց թվում նաև խորհրդարանական ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Հարակից հրապարակումներ`
- Գևորգ Գորգսիյան. Էջմիածնում այս վիճակն է, իսկ մարդիկ հանրահավաք են անում
- ...Իսկ Փաշինյանը քարոզարշավ է անում Ջերմուկում
- Էդմոն Մարուքյան.Հետաձգել բոլոր զանգվածային միջոցառումները և փակել բոլոր կրթական հաստատությունները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան