
Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը
Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը: Մահացել է ադրբեջանցի, ով ավելի վաղ վերադարձել էր Իրանից և գտնվել է կարանտինում: Այս մասին ria.ru- ին տեղեկացրել են ադրբեջանական օպերատիվ շտաբից:
Աղբյուրն ավելի վաղ հայտնել էր, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 15-ի: Վարակվածներից մեկը ՌԴ քաղաքացի է:
«Նա Ադրբեջանի քաղաքացի էր, որը նախկինում վերադարձել էր Իրանից և կարանտինացվել էր: Նրա մոտ հաստատվել էին կորոնավիրուսով վարակի ախտանիշներ: Թեև կարանտինիում էր, բայց հնարավոր չի եղել փրկել նրա կյանքը»,- ասել են շտաբից: