Հունահռոմեական ոճերի մարզիկներին նույնպես հուսախաբ է անում կորոնավիրուս համաճարակը
Շատ մարզաձևերի ներկայացուցիչների նման, ազատ և հունահռոմեական ոճերի մարզիկներին նույնպես հուսախաբ է անում կորոնավիրուս համաճարակը: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը:
Դրա պատճառով ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հետաձգել է Հունգարիայում և Բուլղարայում կայանալիք վարկանիշային մրցաշարերը:
Հնարավոր է նշած վարկանիշայինները կայանան մայիս և հունիս ամիսներին:
Մինչ այս որոշումը մայրաքաղաքի Օլիմպավանում նախապատրաստվում էին Հայաստանի ըմբշամարտի հավաքականները:
Որոշված էին նաև թիմերի կազմերը: Ազատ ըմբշամարտ. Արսեն Հարությունյան / 57 կգ /, Վոլոդյա Ֆրանգուլյան / 65 կգ /, Հրայր Ամիրխանյան / 74 կգ /, Հովհաննես Մխիթարյանը / 86 կգ /, Հաջիմուրադ Գացալով / 97 կգ / և Լևան Բերիանիձե / 125 կգ /:
Հունահռոմեական ըմբշամարտ. Գևորգ Ղարիբյան / 60կգ /, Սլավիկ Գալստյան / 67 կգ /, Մաքսիմ Մանուկյան / 87 կգ / և գերծանրքաշային Դավիթ Օվասափյան: Հիշեցնենք, որ այս ոճում մեր երկիրն արդեն ունի խաղեր մեկնելու երկու ուղեգիր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան