Հունաստանում վառվել է Տոկիո-2020-ի օլիմպիական կրակը
Հունաստանի Օլիմպիայում այսօր տեղի է ունեցել 32-րդ ամառային օլիմպիական խաղերի կրակի վառման արարողությունը, որի հիմքը դրվել է 1936 թվականին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Միջոցառմանը սահմանափակ թվով մարդիկ են մասնակցել. ներկա են եղել Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը, միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը, Տոկիո-2020-ի կազմկոմիտեի ներկայացուցիչներ, լրագրողներ:
Ավանդույթի համաձայն, ջահի փոխանցավազքի պատիվը տրվում է հույն մարզիկներին: Առաջին անգամ ջահի երթը սկսել է կին մարզուհի` օլիմպիական չեմպիոն, հրաձգուհի Աննա Կորակակին:
Նա կվազի մինչև ժամանակակից խաղերի հինադիր, բարոն Պիեռ Դե Կուբերտենի հուշարձանը և այնտեղ կրակը կհանձնի Ճապոնիայի մարզիկին: Ութ օր` մինչև մարտի 19-ը, ջահի երթուղին կձգվի Հունաստանով:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան