Կրեմլը մտադիր չէ կորոնավիրուսի պատճառով չեղարկել Հաղթանակի շքերթը
Մոսկվան մտադիր չէ կորոնավիրուսի պատճառով Հաղթանակի 75-րդ տարեդարձի կապակցությամբ մայիսի 9-ին անցկացվելիք շքերթը չեղարկել։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է gazeta.ru-ն։
Պեսկովի խոսքով, դեռևս նման հարց չի քննարկվել։
Նա տեղեկացրել է, որ շքերթի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են. «Մենք հետևում ենք իրավիճակին»։
Մայիսի 9-ին անցկացվող միջոցառումներին ընդառաջ Մոսկվան հրավերներ է ուղարկել արտասահմանյան շատ ղեկավարների, այդ թվում ՝ Ֆրանսիայի, Չեխիայի, Սերբիայի, Բուլղարիայի նախագահներին և ԱՊՀ մի շարք երկրների ղեկավարների:
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսով պայմանավորված Թաթարստանում բոլոր մարզական միջոցառումները կհետաձգվեն
- Հունաստանը հայտնում է կորոնավիրուսից առաջին մահվան մասին
- Կորոնավիրուսի պատճառով Ղազախստանը չեղյալ է հայտարարել ԱՀԿ համաժողովը
- Կորոնավիրուսի պատճառով Վրաստանի կառավարությունն ու խորհրդարանն անցնում է աշխատանքի արտակարգ ռեժիմի
- Մեկ օրում Հարավային Կորեայում արձանագրվել է կորոնավիրուսի 114 նոր դեպք
- Թոմ Հենքսի և կնոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
- Առողջապահության նախարարությունը հաստատում է՝ կորոնավիրուսի ընդամենը 4 դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին