Առողջապահության նախարարը «ամեն ինչ անելուց հետո» արդեն պատասխանատվությունը դնում է բոլորիս ուսերին
Մինչև կառավարության այսօրվա նիստի բուն հարցերին անցնելը փոխվաչապետ Տիգրան Ավինյանն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին առաջարկեց տեղեկություններ տրամադրել Կորոնա վիրուսի դեպքերի և տարվող կանխարգելման միջոցառումների մասին։ Տեղեկացնելով, որ նախորդ օրը հաստատվել է վարակվածության ևս 3 դեպք՝ առողջապահության նախարարը սկսեց. «Փաստացի այս պահին ունենք հաստատված 4 դեպք։ Պացիենտներից 3-ը այս պահին սիմպտոմներ չունեն, չնայած դիմելու պահին ունեցել են ջերմություն։ Միայն մեկն ունի գանգատ և աջակողմյան բազալ-թոքաբորբ, նաև ջեմում է և ստանում բուժում, մնացած պացիենտները որևէ բուժում չեն ստանում։ Վերջին հայտնաբերված պացիենտները ժամանել են Իտալիայից։ Ժամանման պահին որևէ գանգատներ չեն ունեցել, սակայն գտնվել են մեր մասնագետների հսկողության տակ թե՛ տնային այցերի, թե՛ հեռախոսային կապի միջոցով։ Գանգատներ ի հայտ գալու պես հոսպիտալացվել են և նրանց մոտ հաստատվել է այդ վիրուսի առկայությունը»։
Այստեղ նշենք, որ Իրանից համերկրացիների ժամանանման դեպքում էլ նույնը եղավ՝ «զննեցին», ուղարկեցին տուն, մի օր հետո մարդը ինքնուրույն ներկայացավ։ Այս անգամ արդեն տեստավորեցին ու կորոնավիրուսը հաստատվեց։
Իտալիայից ժամանել են կորոնավիրուսը հայտնաբերելու նախորդ օրը։ Ընդամենը։ Ուրեմն եզրակացություններից մեկը՝ օդանավակայանում լավ չեն ստուգում։
Այնուհետև առողջապահության նախարարը սկսեց խոսել «կանխարգելիչ միջոցառումների ընթացքից». «Մյուս կանխարգելիչ միջոցներից են այդ պացիենտների հետ կոնտակտի մեջ մտած անձանց հայտնաբերումն ու մեկուսացումը։ Արդեն 10 անձ մեկուսացվել է հատուկ պահվող վայրում, որտեղ մենք ունեինք ևս 31 հոգի, ինչպես նաև իրականացվել են մեծաթիվ մարդկանց մեկուսացման աշխատանքներ իրենց բնակավայրերում ։ Հնարավոր է նրանց միջից օրվա ընթացքում նորից տեղի ունենա մեկուսացում հատուկ պահպանման վայրեր։ Վարակվածներից երկուսը Հայաստանի քաղաքացի են, մեկը՝ Իտալիայի»։
Զարմանալի է, որ հասարակ բան նախարարը հաշվի չի առնում՝ իսկ նույն ինքնաթիռի մյուս ուղևորնե՞րը։ Փակ տարածքում, մի քանի ժամ, կորոնավիրուսով վարակվածների հետ... իսկ նրա՞նք։
Եզրակացություններից երկրորդը՝ առողջապահության նախարարը կամ շատ նեղ է մտածում, կամ կարանտինային գումարներ է խնայում բոլորի առողջության հաշվին։ Ավելի ճիշտ՝ առաջինը։ Քանի որ երկրորդի դեպքում պիտի հիշեր՝ կորոնավիրուսի բուժումը կատարվում է պետպատվերով՝ անվճար։
Առողջապահության նախարարը չզլացավ խոսել «օդանավակայանում հատուկ քարտերի լրացման գործընթացից»՝ Եվրոպայից Չինաստանից, Հարավային Կորեայից և Ճապոնիայից ժամանածների համար և հավելեց. «Իրականացվում են միջոցառումներ ամբողջ երկրում և ես նորից եմ ուզում կրկնել, որ յուրաքանչյուրիս պատասխանատվությունը շատ կարևոր է վարակի տարածումը կանխարգելելու համար»։
Կրկին՝ զարմանալի է։ Առողջապահության նախարարը՝ իր ձեռքի տակ գտնվող ողջ ռեսուրսով չկարողացավ պահել կորոնավիրուսի վերահսկողությունը, հիմա արդեն պատասխանատվությունը դնում է բոլորիս ուսերին։
Տիգրան Ավինյանը, որ օրեր առաջ ներկա էր եղել օդանավակայանում կորոնավիրուսի զննման աշխատանքներին, հաղորդագրություն էին տարածել, թե՝ ամեն ինչ լավ է,... չհիշեց այդ փոքրիկ անհամապատասխանության մասին (չկարողացան վարակվածներին հայտնաբերել ու թողեցին տներով), ուղղակի տեղեկացրեց, որ՝ կառավարությունը կիրակի օրը կազմակերպում է Հռոմ- Երևան չարթերային թռիչք և նիստի փակ հատվածում կքննարկվեն հետագա քայլերը։
Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը իր պարտքը համարեց խոսել քարտերի մասին. «Հսկողությունից բացի այդ բոլոր ուղղություններից ժամանողները ինքնաթիռում, կամ վայրէջքից հետո լրացնում են հասցեկան քարտեր, դա պարտադիր պահանջ է, որպեսզի կարողանան երկիր մուտք գործել։ Առավոտյան 9-ի դրությամբ 6200 հասցեական քարտ է հավաքագրվել։ Հսկողությունը շարունակվում է նաև ցամաքային և մյուս անցակետերով։ Մինչ այդ, փետրվարի 24-ից մինչ օրս 3841 լրացված քարտ կար, որոնք լրացրել էին ռիսկային գոտիներից ժամանողները»։
Սա այլևս մեկնաբանություն չի ուզում։ Վարակվածների հետ նույն ինքնաթիռով ժամանած մարդիկ ազատ տեղաշարժվում են հանրապետությունում. Հասցեական քարտերը հիմա ձեզ շա՞տ են օգնում։։
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսի պատճառով Վրաստանի կառավարությունն ու խորհրդարանն անցնում է աշխատանքի արտակարգ ռեժիմի
- Առողջապահության նախարարությունը հաստատում է՝ կորոնավիրուսի ընդամենը 4 դեպք
- ԱՀԿ-ն կորոնավիրուսի պանդեմիա է հայտարարել
- Իտալիայից հատուկ չվերթով Վրաստան ժամանած 156 քաղաքացիներից 7-ը ջերմություն ունեն
- ԱՆ-ն Իտալիայից վերադարձածներին կոչ է անում ինքնամեկուսանալ
- Այսօրվանից Իտալիայի ամբողջ տարածքը պաշտոնապես կարանտինի տակ է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին