Կորոնավիրուսի պատճառով Ղազախստանը չեղյալ է հայտարարել ԱՀԿ համաժողովը
Ղազախստանը, կորոնավիրուսային վարակի տարածման պատճառով չեղյալ է հայտարարել Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախարարական համաժողովը, որը նախատեսվում էր անցկացնել հունիսին Նուր Սուլթանում: Այս մասին գրում է gazeta.ru-ն։
Երկրի փոխվարչապետ և ֆինանսների նախարար Ալիխան Սմայլովը հայտնել է, որ արդեն չեղարկվել է։
Նա հավելել է, որ նման որոշում է կայացվել կորոնավիրուսի տարածման ֆոնին:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը նոր տեսակի կորոնավիրուսային 2019-nCoV է:
Հարակից հրապարակումներ`
- Մեկ օրում Հարավային Կորեայում արձանագրվել է կորոնավիրուսի 114 նոր դեպք
- Տնտեսագետի խորհուրդը՝ ոսկի գնեք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան