Իտալիայի վարչապետը հայտարարել է կոմերցիոն բոլոր կետերի փակման մասին՝ բացառությամբ սննդի ու դեղատների
Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հայտարարել է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի նոր միջոցների ներդրման մասին: Մասնավորապես, դադարեցվել է բոլոր առևտրային կենտրոնների, բացառությամբ առաջին անհրաժեշտության խանութների՝ սննդամթերքի խանութների և դեղատների: Այս մասին գրում է euronews-ը։
«Մենք հասկանում ենք, որ պետք է գործել աստիճանաբար, բայց հիմա եկել է ևս մեկ քայլ առաջ կատարելու ժամանակը: Այժմ մենք հրամաններ ենք տալիս փակել բոլոր առևտրային ձեռնարկությունները, բացառությամբ հիմնական ապրանքների խանութների, դեղատների», - ասել է Կոնտեն:
Ըստ նրա, իշխանությունները երաշխավորում են հիմնական ծառայությունների, այդ թվում հասարակական տրանսպորտի աշխատանքը:
«Այնպես որ, անհրաժեշտ չէ անմիջապես վազել սնունդ գնելու: Մենք փակում ենք խանութներ, բարեր, պանդոկներ, վարսավիրանոցներ, ռեստորաններ, գեղեցկության կենտրոններ: Հասանելի է մնում տնային առաքումը», - ավելացրել է վարչապետը:
Միևնույն ժամանակ, բանկերը, փոստային բաժանմունքները, ապահովագրական և ֆինանսական ընկերությունները կշարունակեն աշխատել:
Նշենք, որ Իտալիայում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 12,000-ը, ավելի քան 820 մարդ մահացել է, ավելի քան հազարը` վերականգնվել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան