Տիգրան Ավինյանին դպրոցներում դասերը հետաձգելու համար կոնկրետ հիմնավորումներ են պետք
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօրվա կառավարության նիստում փորձեց ԿԳՄՍ նախարարից տեղեկանալ, թե հնարավոր է կորոնավիրուսի դեպքերի հետ կապված դասերը տեղափոխել այլ ժամանակահատված։
Հարցին առաջինն արձագանքեց Տիգրան Ավինյանը. «Նման որոշումներ կայացնելու համար կոնկրետ հիմնավորումներ են պետք, որոնք կվկայեն այն մասին, որ արդեն իսկ ունենք վիրուսի տարածում։ Մեր դեպքերը շատ տեղայնացված և կոնկրետ են։ Մարդիկ են, ովքեր ի սկզբանե եղել են վերահսկողության տակ։ Դեռևս նմանատիպ հարց քննարկելու կարիք չկա և խուճապի կարիք էլ չկա, որովհետև տարածաշրջանում նվազագույն դեպքերով երկիրն ենք։ Բավական խիստ վերահսկողություն է իրականացվում բոլոր անցակետերում։ Մենք ամենօրյա ռեժիմով աշխատում ենք և՛ առողջապահության, և՛ արտաքին գործերի և բոլոր այն նախարարությունների հետ, որոնց հետ աշխատելու կարիք կա։ Եթե նման հարց ու կարիք լինի՝ ես վստահեցնում եմ, որ նմանատիպ որոշումը մեկ օրվա ընթացքում կկայացնենք»։
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը կարծիք հայտնեց, որ փակ մասում կքննարկվի նաև այդ հարցը և հավելեց. «Նախարարությունը որոշումը կայացնում է հաշվի առնելով այն ցուցումները, որոնք կան համապատասխան գերատեսչություններից։ Զուտ բացակայությունների մասով ասեմ, որ դպրոցներում հաճախելիությունը 90 տոկոս է։ Մարզերում մի փոքր ավելի քիչ, Երևանում՝ ավելի շատ։ Օպերատիվ հետևում ենք իրավիճակին։ Իսկ որոշումները կկայացվեն խորհրդակցություններից հետո»։
Փոխվարչապետն էլ իր հերթին կոչ արեց «խուճապ չտարածել» և հետևել միայն պաշտոնական միջոցներով տարածվող տեղեկատվությանը, քանի որ իրենց «գործելաոճը շատ թափանցիկ է.
«Պետք է հետևել, մասնավորապես, առողջապահության և արտաքին գործերի նախարարության տեղեկատվությանը, որը կթարմացվի ամենօրյա կարգով։ Այս պահի դրությամբ, որևէ այլ միջոցառման կարիք չունենք»։
Արման Թաթոյանն էլ արձագանքեց՝ ինքն էլ է համոզված, որ խուճապի կարիք չկա, ուղղակի ցանկանում էր տեղեկություն իմանալ դասերի ընթացքի վերաբերյալ։
Հարակից հրապարակումներ`
- Առողջապահության նախարարը «ամեն ինչ անելուց հետո» արդեն պատասխանատվությունը դնում է բոլորիս ուսերին
- Առողջապահության նախարարությունը հաստատում է՝ կորոնավիրուսի ընդամենը 4 դեպք
- Ուսումնական հաստատություններում մեկ շաբաթով դասերը դադարեցվում են
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին