ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը շտապ հայտարարությամբ է հանդես եկել
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից հետ շտապ հայտարարությամբ է հանդես եկել։
«ՇՏԱՊ!
Հարգելի հայրենակիցներ,
Տեղեկացնում ենք, որ սկսած մարտի 13-ից Միացյալ Նահանգները 30 օր ժամկետով կասեցնում է Շենգենյան գոտու երկրներից Միացյալ Նահանգներ օտարերկրյա քաղաքացիների մուտքը:
Միացյալ Նահանգներ մուտք չեն կարող գործել օտարերկրյա այն քաղաքացիները, որոնք նախորդած 14 օրերի ընթացքում, որևէ ժամանակով, եղել են Շենգենյան գոտու երկրներից մեկում:
Ըստ ԱՄՆ Նախագահի հռչակագրի` մուտքի սահմանափակումից ազատվում են որոշ կատեգորիաների օտարերկրացիներ, մասնավորապես.
ԱՄՆ մշտական բնակության իրավունք ունեցողները, ԱՄՆ քաղաքացու ընտանիքի անդամը(կին, ամուսին, անչափաս երեխա, քույր/եղբայր`եթե երկուսն էլ մինչև քսանմեկ տարեկան անձինք են, ԱՄՆ քաղաքացի հանդիսացող անչափահաս երեխայի ծնող), A-1, A-2, C-2, C-3, E-1, G-1, G-2, G-3, G-4, NATO 1-4, NATO-6 կատեգորիայի վիզայով ճամփորդող օտարերկրյա կառավարության ներկայացուցիչները և նրանց անմիջական ընտանիքի անդամները:
Մանրամասների համար վերջիններս պետք է կապ հաստատեն իրենց երկրում ԱՄՆ դեսպանության, ինչպես նաև ավիափոխադրող ընկերության հետ: ԱՄՆ Նախագահի հռչակագրին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հղումով»։
Ավելի վաղ դեսպանությունը հայտարարել էր. « Հաշվի առնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի (COVID-19) տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը և համաճարակային ռիսկերը՝ հորդորում ենք ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական տիրույթում գտնվող ՀՀ քաղաքացիներին կանգնել հյուպատոսական հաշվառման կամ տրամադրել տեղեկություն իրենց գտնվելու վայրի վերաբերյալ՝ ուղարկելով տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ, բնակության վայր /երկիր, մարզ, քաղաք/ և շուրջօրյա հասանելի բջջային հեռախոսահամար) ստորև նշված էլ-փոստի հասցեին։
Հիշեցնում ենք, որ հյուպատոսական հաշվառման կանգնելը կամավոր և անվճար գործընթաց է, որի նպատակն է ՀՀ քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանությունն ապահովելը, արտակարգ իրավիճակներում հնարավոր աջակցություն ցուցաբերելը, անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրելը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա