Գերմանիայում ՀՀ դեսպանությունը հյուպատոսական ընդունելությունը ժամանակավորապես կիրականացնի միայն նախնական գրանցմամբ
Հաշվի առնելով Գերմանիայում կորոնավիրուսի (COVID-19) տարածման բարձր դինամիկան և քաղաքացիներին ռիսկային շփումներից պաշտպանելու անհրաժեշտությունը՝
մարտի 12-ից Գերմանիայում ՀՀ դեսպանությունը քաղաքացիների հյուպատոսական ընդունելությունը ժամանակավորապես իրականացնելու է միայն նախնական գրանցման (ժամադրության) դեպքում։ Այս մասին հայտնում են Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից:
«Այդ իսկ պատճառով խնդրում ենք նախապես կապ հաստատել դեսպանության հետ՝ ուղարկելով Ձեզ անհրաժեշտ ծառայությունների մասին հարցումը հետևյալ էլ. փոստին [email protected]` նշելով Ձեր բջջային համարը։ Ձեր նամակը կուսումնասիրվի դեսպանության կողմից և հետադարձ կապ կհաստատվի էլեկտրոնային նամակի կամ զանգի միջոցով։
Առավել հրատապ հարցերի դեպքում կարող եք օգտվել դեսպանությունում բացված թեժ գծից՝ +49 176 58347590, որը կգործի մարտի 12-ից։
Հիշեցնում ենք, որ ներկայացված փոփոխությունները միտված են քաղաքացիների առողջության պահպանությանը և կրելու են ժամանակավոր բնույթ։
Խնդրում ենք հետևել դեսպանության պաշտոնական կայքէջին և ֆեյսբուքյան հաշվին, որտեղ պարբերաբար կտեղադրվի թարմացված տեղեկատվություն»,- նշված է դեսպանության հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Թոմ Հենքսի և կնոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
- Առողջապահության նախարարությունը հաստատում է՝ կորոնավիրուսի ընդամենը 4 դեպք
- Մերկել.Կորոնավիրուսով վարակվելը սպառնում է բնակչության 70 տոկոսին
- Կորոնավիրուսով վարակված պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում
- ԱՀԿ-ն կորոնավիրուսի պանդեմիա է հայտարարել
- Պորտուգալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 59-ի
- ՌԴ-ն կպատասխանի ցանկացած ագրեսորի, ինչպես ԽՍՀՄ-ն՝ «հիտլերական» Գերմանիայի դեպքում. Պուտին
- Գերմանիայի ՆԳ նախարարը հրաժարվել է սեղմել Մերկելի ձեռքը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին