Քաղաքագետ. Լեռնային Ղարաբաղն այն թույլ օղակն է, որտեղ Թուրքիան կարող է գոտկատեղից ներքև հարվածել Ռուսաստանին
«Մեր հասարակության մեջ տարածված միֆ կա, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, աշխարհը Թուրքիային թույլ չեն տա հարձակվել Հայաստանի վրա, և գործնականում այդ երկիրը չի կարող լուրջ չտանգ ներկայացնել Հայաստանի համար»,- «Ռուս–թուրքական հարաբերությունների ներկա փուլը և դրա հնարավոր ազդեցությունը Արցախի վրա» խորագրով քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։
Նրա խոսքով, Թուրքիան միշտ Հայաստանին դիտարկում է որպես Ռուսաստանի շարունակություն Կովկասում, նույնիսկ թուրքական շրջանակներում ձևակերպում կա, որ Հայաստանը Ռուասատանի կույրաղիքն է կովկասյան տարածաշրջանում:
Քաղաքագետն ասաց, որ մի շարք գործոններ հաշվի առնելով՝ այսօր Հայաստանը պետք է զգոն լինի, բավականին ծանր, վտանգավոր վիճակում է գտնվում, մասնավորապես, Էրդողանն ունի իշխանությունը պահպանելու խնդիր, այն պահպանելու համար կարող է սադրել Ադրբեջանին, որպեսզի գնա այդ քայլին:
«Միակ թույլ օղակը Լեռնային Ղարաբաղն է, քանի որ ի տարբերություն Հայաստանի, չունի ռուսական անվտանգության հովանոցը: Այսինքն՝ սա այն թույլ օղակն է, որտեղ Թուրքիան կարող է գոտկատեղից ներքև հարվածել Ռուսաստանին: Ինքն այդպես կարող է համարել: Այսինքն՝այնպիսի իրավիճակ է, երբ որ Թուրքան կարող է Ադրբեջանի ձեռքերով գնալ սադրանքի»,- ասաց Ռ.Բոզոյանը:
Քաղաքագետի խոսքով, այնպիսի իրավիճակ է, որ բոլորը պետք է սթափվեն, լուրջ վերաբերվեն այս ամենին:
«Իսկ այն, ինչ տեսնում ենք Հայաստանում, Ղարաբաղում, ինձ մոտ լուրջ մտահոգություն է առաջացնում, որ մեր հասարակությունն ադեկվատ չէ, պատրաստ չէ այս ամենը գիտակցելու համար»,- ասաց Ե.Բոզոյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Մելքոնյան. Թուրքիայի ընդգրկումն արցախյան հարցում կարող է ունենալ և ռազմական, և քաղաքական բաղադրիչ
- Անդրանիկ Թևանյան. Մարտահրավերները թողած՝ Հայաստանի իշխանությունը զբաղված է նեղ քաղաքական խնդրով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան