Երևանյան հետաձգված միջոցառումներ
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված նոր դեպքերի հետևանքով բազմաթիվ միջոցառումներ են հետաձգվում։
Խմբագրության էլեկտրոնային հասցեին ստացվել են միջոցառումների չեղարկումների մասին ծանուցումներ:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնում են, Կորոնավիրուսի տարածման ռիսկերն ու վտանգները հաշվի առնելով՝ ցանկանում ենք տեղեկացնել, որ «ԴԱՏԱԱՐՏ» ընկերության կողմից չեղարկվել է «Տեխնոլոգիական տենդենցներ ֆինանսական ոլորտում» խորագրով միջոցառումը, որը նախատեսված էր «Թուֆենկյան Պատմական Երևան» հյուրանոցի «Խարբերդ» սրահում մարտի 12-ին՝ ժամը 18:00-ին:
ԵՄ երևանյան գրասենյակը չեղարկել է այսօր նախատեսված միջոցառումը «Հայաստանում աղջիկների մեկ աշխատանքային օր առաջնորդների հետ» նախաձեռնություն մասին, որը նվիրված էր Կանանց միջազգային օրվան։
«էյչ-էս-բի-սի բանկ Հայաստան»-ից տեղեկացնում են. «Հարգելի գործընկերներ,
Ցանականում ենք տեղեկացնել, որ հիմք ընդունելով Հայաստանում Կորոնավիրուսի վարակի արձանագրված նոր դեպքերը և լոկալ տարածման բարձր ռիսկայնությունը այսօր Անի Պլազա հյուրանոցում, ժամը 15:00-ից 18:00-ն պլանավորված «Զարգացման հեռանկարներ» ծրագրի փակման պաշտոնական արարողությունը հետաձգվել է:
Շնորհակալություն ենք հայտնում փոխըմբռնման և համագործակցության համար»։
Սահմանդրական դատարանի նիստը չի հետաձգվել, սակայն ՍԴ նախագահը կոչ է անում քաղաքացիներին նիստին հետևել օնլայն.
«Սիրելի քաղաքացիներ,
Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման հետ կապված ռիսկերը՝ խնդրում եմ ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ 2020 թվականի մարտի 17-ին կայանալիք Սահմանադրական դատարանի նիստին ներկա գտնվելուց, որի ընթացքում բանավոր ընթացակարգով քննվելու է Հանրապետության նախագահի դիմումը։
Խնդրում եմ զանգվածային լրատվամիջոցներին ուղիղ եթերի միջոցով հնարավորություն ընձեռնել նիստով հետաքրքրվող բոլոր քաղաքացիներին հետևել նիստի ընթացքին։
Հրայր Թովմասյան
Սահմանադրական դատարանի նախագահ»,-նշել է ՍԴ նախագահը։
Ոչ կորոնավիրուսի հետևանքով, այլ դատավորների ընդհանուր ժողովի պատճառով չեղարկվել է մարտի 13-ին կայանալիք «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր «Մելտեքս» ՍՊԸ-ն ընդդեմ Կառավարության և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի գործով դատական նիստը։
«Դատական նիստի մասին այսօրվա մեր նախորդ հաղորդագրությունը համարեք անվավեր»,-հայտնում են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան