Բոլոր Թումո կենտրոնները մինչև ապրիլի 12-ը ներառյալ փակ կլինեն
Թումոն նորարարական կրթական ծրագիր իրականցնող կենտրոնը հայտարարում է.
«Թումոցինե՛ր և ծնողնե՛ր, Հայաստանի և Արցախի բոլոր Թումո կենտրոնները մինչև ապրիլի 12-ը ներառյալ փակ են:
Թումո կենտրոններում շուրջ 20 հազար պատանի է սովորում ու, հաշվի առնելով այդ բարձր ակտիվությունը, մենք որոշեցինք ժամանակավորապես դադարեցնել դասերը, որպեսզի նվազեցնենք բոլոր ռիսկերն ու հնարավորություն տանք թումոցիներին շարունակել իրենց առողջ և բնականոն առօրյան:
Նորից կկարոտենք ձեզ ու անհամբեր կսպասենք հանդիպմանը»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան