Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 10 հազարը
Իրանի Իսլամական Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների քանակը գերազանցել է 10 հազարը, գրանցվել է 429 մահ: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
Նշվում է, որ մեկ օրվա ընթացքում վարակման դեպքերը հասել են 1075-ի։
Իրանի առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի առաջին դեպքի մասին ահազանգել է փետրվարի 19-ին։ Վարակվածները հայտնաբերվել էին Քում նահանգում: Վիրուսի տարածման պատճառով իրանական բոլոր դպրոցները մինչև մարտի վերջ փակվել են, շատ երկրներ էլ սահմանափակ հաղորդակցություն ունեն Իսլամական հանրապետության հետ։
Երեքշաբթի օրը Մեջլիսի փոխխոսնակ Աբդոլրեզ Մեսրին ասել է, որ պատգամավորներից 23-ի մոտ ևս հայտնաբերվել է կորոնավիրուս։
Հարակից հրապարակումներ`
- Իրանում կորոնավիրուսից պաշտպանվելու համար մեթանոլի օգտագործման արդյունքում 7 մարդ է մահացել
- Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսից 49 մահ՝ ընդհանուր թիվը հասնելով 194-ի
- Իրանում կորոնավիրուսից հայ կին է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան